ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Սովորում ենք լինել սիրալիր ու բարի, 14 Մարտ
Եղբայրասիրությունը Հաստատ մնա։ Եբրայեգիս 13. 1 ԱԴ 80.1
Ընտանիքի ոչ մի անդամ չի կարող ինքն իր մեջ ամփոփվել։ Եթե նրա սիրտը լցված է Քրիստոսի սիրով, նա քաղաքավարի, բարի և ուշադիր կլինի մյուսների հանդեպ, իր սիրաբուխ գործերով երջանկության կպարգևի նրանց՝ ջերմ զգացումներ և երախտագիտություն արթնացնելով նրանց հոգամ։ Բոլորը կտեսնեն, որ նա ապրում է Հիսուսի համար և օրեցօր սովորում Է Նրա ոտքերի մոտ նստած, ընդունելով Նրա լույuն ու խաղաղու-թյունը։ ԱԴ 80.2
Արտաքին քաղաքավարության կանոնների յուրացումը բավական չէ վերջ դնելու համար նեղսրտությանը, քննադատության հոգուն ե անվայելուչ խոսելաձևին։ Իր անձը ամենից վեր դասող մարդը երբեք չի կարոդ իրապես նրբաբարո լինել։ Սրտում պետք է բնակվի սերը։ Կատարելության ձգտող քրիստոնյան գործում է Տիրոջ հանդեպ տածած իր խոր, անկեղծ սիրուց դրդված։ Առ Քրիստոս սերը անշահախնդիր հետաքրքրություն է առաջացնում եղբայրների նկատմամբ։ ԱԴ 80.3
Այն ամենում, ինչին մարդը ձգտում է, ինչը փայփայում և զարգացնում է, Աստծո համար չկա ավելի թանկ բան, քան մաքուր սիրտը, խաղաղ nı շնորհակալ բնավորությունը։ ԱԴ 80.4
Եթե սրտում տիրում է ճշմարտության և սիրո երկնային ներդաշնակությունը, ապա այն կարտացոլվի խոսքերի ու գործերի մեջ։ Սիրտը պետք է իսկապես բարի փնի։ Սերը գրավչություն, վայելչություն և գեղեցիկ շարժու— ձևեր է շնորհում։ Այն լուսավորում է դեմքն ու մեղմացնում ձայնը, սերը նրբացնում և վեհացնում է մարդուն ամբողջությամբ։ Այն ներդաշնակեցնում է մարդուն Աստծո հետ, քանզի երկնային ծագում ունի։ ԱԴ 80.5
Թույլ մի՛ տվեք, որ եսասիրությունը բնակվի սրտում կամ տեղ գտնի ձեր տան մեջ։ Երբ տանը բոլորը թագավորական ընտանիքի անդամներ են, նրանց հարաբերություններում իրական քաղաքավարություն է դրսևորվում։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ձգտում է հաճելի մթնոլորտ ստեղծել բոլոր մյուսների համար։ ԱԴ 80.6