ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

73/366

Սովորում ենք դիմադրել փորձությանը, 13 Մարտ

Արդ Հնազանդվեgեք Աստծուն, Հակառակ կացեք սատանային, և Նա կփախչի ձեզանից։ Հակոբոս 4. 7: ԱԴ 79.1

Սատանան տակավին փորձության մեջ է գցում մարդկանց։ Նա բոլոր միջոցներն օգտագործում է իրեն քողարկելու համար, և դա է պատճառը, որ շատերն անտեղյակ են նրա նենգավոր գործերին։ Սի քանի օր առաջ ինձ հարց տվեցին. «Հավատո՞ւմ եք արդյոք, որ սատանան որպես անձ գոյություն ունի»։ «Այո», - պատասխանեցի ես։ «Իսկ ես չեմ հավա-տում, որ նման արարած գոյություն ունի, իմ կարծիքով, սատանան մեր չար մտքերն ու մղումներն է»։ «Իսկ ո՞վ է ներշնչում այդ մտքերը,— հարցրեցի ես,—ո՞վ է դրանց հեդինակը, եթե ոչ սատանան»։ ԱԴ 79.2

Ինչպես որ ունենք անձնական Փրկիչ, այնպես էլ անձնական թշնամի ունենք՝ դաժան ու նենգավոր, որ անդադար հետևում է մեր ամեն քայլին՝ ջանալով մոլորեցնել մեզ։ Նա առավելագույն հաջողությամբ աշխատում է քողարկված վիճակում։ Այնտեղ, ուր չեն հավատում նրա գոյությանը, նա ամենաեռանդուն գործունեությունն է վարում։ Այն պահին, երբ չենք էլ են-թադրում նրա գոյության մասին, նա ջանում է հաղթել մեզ։ Սիրտս տագ-նապով է լցվում, երբ տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդներից շատերը ընկնում նրա ճանկը՝ բոլորովին չգիտակցելով այդ։ Եթե նրանք գիտակցեին իրենց սպառնացող վտանգը, կփախչեին Քրիստոսի մոտ, Ով մեղավորների ապաստարանն է։ ԱԴ 79.3

Նպատակադրվեք Քրիստոսի դպրոցի պարտաճանաչ աշակերտները լինել, աշակերտներ, որոնք ամեն օր սովորում են իրենց կյանքը համապա-տասխանեցնել աստվածային Օրինակին։ Ձեր հայացքը ուղղեք դեպի եր-կինք ու հետևեք դեպի նպատակը՝ «վերին կոչման մրցանակին Քրիստոս Հիսուսում»։ Համբերությամբ վազեք քրիստոնեական ասպարեզում՝ հաղ-թահարելով ամեն փորձություն, որքան էլ այն դաժան փնի։ Դիմադրեք սա-տանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն։ Եվ եթե ցանկա-նաք առաջին քայլն անել, Նա օգնության ձեռք կմեկնի ձեզ։ Ձեր անձնա-կան որոշումից է կախված՝ Արդարության Արեգակի լույսի ներքո կքայլեք, թե կխարխափեք մոլորության խավարում։ Աստծո ճշմարտությունը ձեզ համար օրհնություն կլինի միայն այն դեպքում, երբ թույլ կտաք, որ այն իր ազդեցությամբ մաքրի ու զտի ձեր հոգին։ ԱԴ 79.4