ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

72/366

Սովորում ենք մեր միտքը կենտրոնացնել Քրիստոսի վրտ, 12 Մարտ

Եվ ձեր մտքի Հոգով նորոգվեgեք։ Եփեսացիu 4. 23: ԱԴ 78.1

Ժամանակակից երիտասարդությունը կարող է կրթվել բարձր և սուրբ նպատակների իրականացման համար։ Նրանք Քրիստոսի դպրոցի աշակերտներն են, որ օրեցօր դասեր են առնում աստվածային Ուսուցչից։ ԱԴ 78.2

Երիտասարդության տարիներին զգացմունքները ավելի ուժգին են, հիշողությանը՝ առավել սուր, սիրտը՝ ամենից ավելի զգայուն աստվածային ներգործության հանդեպ, և այս ընթացքում է, որ մտավոր ե ֆիզիկական ուժերը պետք է գործի դրվեն թե՜ այս և թե՜ գալիք աշխարհի մասին շատ ա— վելի լավ պատկերացում կազմելու նպատակով։ ԱԴ 78.3

Երիտասարդները կարող են արժեքավոր գիտելիքների հսկայական պաշար կուտակել, սակայն բարձր մակարդակի հասնելու համար նրանք պետք է իրենց մտքի դուռը փակեն սատանայի ներշնչած այլասերող մտքերի առջև և տեղի չտան նրա փորձություններին։ Երիտասարդները, նպատակ դնելով իրականացնել իրենց վերաբերյալ Աստծո բոլոր ծրագրերը, կարող են ձեռք բերել այն, ինչ հնարավոր չէ գնել ոսկով։ Միտքը պետք է վարժվի խորհել արժանի բաների մասին։ Նրանք պիտի ուսումնասիրեն Սուրբ Գիրքը և առօրյա կյանքում առաջնորդվեն աստվածատուր օրենքներով։ Աստծո ծերացած ծառան գուցե և շատ շուտ մոռանա իր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները և դեպքերը, սակայն նրա հիշողության մեջ միշտ թարմ են իր մանկության պատկերներն ու փորձառությունները։ Երանի՜ թե երիտասարդները գիտակցեին, թե որքան կարևոր է վերահսկել միտքը՝ զերծ պահելով այն ապականող խոհերից, և պաշտպանել բոլոր քայքայիչ սովորություններից, քանզի երիտասարդ տարիների անարատությունը կամ անմաքրությունը անդրադառնում է ծերության վրա։ ԱԴ 78.4

Աստվածաշնչի ճշմարտությունները, ընդունվելով մարդկանց կողմից, վեհացնում են երկրային և մթագնած միտքը։ Եթե Աստծո խոսքը ըստ ար-ժանվույն գնահատվեր, թե՜ երիտասարդները և թե՜ մեծահասակները ներ-քին անսասան բարոյականության և կայուն սկզբունքների տեր կլինեին, ինչի շնորհիվ կկարողանային դիմագրավել փորձությանը։ ԱԴ 78.5