ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

64/366

Քրիստոսը երկնքից ուղարկված ուսուցիչ է, 4 Մարտ

Հիunւuն էլ նրաՆg ասեց. Եu եմ՝ կյանքի Հացը, ինձ մոտ եկnղը չի սովի, և ինձ Հավատացողը երբեք չի ծտրավի: ՀովՀաննեu 6: 35: ԱԴ 70.1

Բանականությունը մեր ունեցած լավագույն շնորհն է, սակայն այն պետք է վարժեցվի ուսումնասիրությունների, մտորումների միջոցով՝ աշխարհին երբևէ հայտնի լավագույն և ճշմարիտ ուսուցչի Քրիստոսի դպրոցում ուսանելով։ ԱԴ 70.2

«Ես եմ կյանքի հացը»՝ հավիտենական, հոգևոր կյանքի Հեղինակը, Սնուցողն ու Նեցուկը... Ուտել Նրա մարմինն ու խմե| Նրա արյունը նշա-նակում է ընդունել Նրան որպես երկնքից ուղարկված ուսուցիչ։ Նրա հան-դեպ հավատն անհրաժեշտ պայման է հոգևոր կյանքի համար։ Խոսքով սնվողները երբեք չեն սովում, չեն ծարավում, չեն ձգտում ավելի բարձր ու վեհ ինչ-որ բանի։ ԱԴ 70.3

Ամենաճշմարիտ, ամենավեհ գիտելիքները տալիս է Աստծո խոսքը։ Այն իր պարզությամբ պերճախոս է։ Ոմանք հափշտակում են այսպես կոչ-ված այս աշխարհի մեծ մարդկանց բառերը, սիրում են կանգ առնել ոճա-բանության վրա՝ այն համարելով շատ արժեքավոր։ Շատերը փառաբա-նում են մարդկային էակներին, գովաբանում նրանց, ում մեծարում է այս աշխարհը։ Այսպես վարվելով՝ նրանք անտեսում են Աստծո Խոսքում ներ-կայացված Քրիստոսին։ Նա իրենց համար չի հանդիսանում «Ամենը և ամենի մեջ»՝ առաջինը, վերջինը, լավագույնը ամեն բանում։ Այսպիսիք կարիք ունեն նստելու Հիսուսի ոտքերի մոտ ե սովորելու Նրանից, Ում ճանաչելը հիրավի հավիտենական կյանք է։ ԱԴ 70.4

Աստվածաշունչը մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք տանող ապահով ճանապարհներով։ Աստված ներշնչել է մարդկանց, որ գրեն այն, ինչ ներկայացնում է ճշմարտությունը, որը գրավում է մեզ և ըն-դունվելու ու կիրառվելու դեպքում բարոյական կորով շնորհում, որը օգնում է հավասարվել ամենաուսյալմարդկանց։ Աստծո խոսքի ուսումնասիրությունը ընդլայնում է մտավոր կարողությունները։ Սա շատ ավեփ է զարգացնում ըմբռնողությունն ու նոր ուժ հաղորդում բոլոր ունակություններին, քան որևէ այլ ուսումնասիրություն... Այն սերտորեն կապում է մեզ երկնքի հետ՝ իմաստություն, գիտություն և ըմբռնման շնորհ պարգևելով... Ավետարանը մարդու հոգևոր քաղցը բավարարող հոգևոր սնունդ է։ Բոլոր պարագաներում Ավետարանը հենց այն է, ինչ պետք է։ ԱԴ 70.5