ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Սիրով գործող հավաա ենք ընդունում, 5 Մարտ
Քանզի Քրիստnu Հիսnւսում ոչ թլպատությունն է մի բահ կարող և ո՚չ անհթլպատություեը, այլ Հավատքը, որ սիրnվ գործում է։ Գաղա-տաղիս 5: 6 ԱԴ 71.1
Տիրոջը ձեր խնդրանքները ներկայացնելիս խոնարհ եղեք, մի՜ պարծեցեք մեծ նվաճումներով, այլ ողջ հոգով տենչացեք Աստծո օրհնությունը։ Քրիստոսը միշտ գիտե, թե ինչ են փափագում մեր սրտերը։ Երբ գափս ենք Տիրոջ մոտ, պիտի հավատանք, որ Նա կլսի ու կպատասխանի մեր աղոթքներին, քանզի «ամեն այն, ինչ հավատից չէ, մեղք է»։ Իսկական հավատն այն հավատն է, որը գործում է սիրով ե մաքրում հոգին։ Կենդանի հավատը գործող հավատ է։ Եթե պարտեզ մտնեինք ու տեսնեինք, որ բույսերը հյութազրկվել են, տերևները կորցրել են իրենց թարմությունը, ոչ բողբոջ կա, ոչ էլ՝ ծաղիկ, կենդանության ոչ մի նշան չկա ցողուններում և ճյուղերում, ապա կասեինք, «բույսերը բոլորովին չորացել են ու պետք է արմատախիլ արվեն, քանի որ այլանդակ տեսք են տափս պարտեզին»։ Նույն վիճակում են գտնվում նրանք, ովքեր քրիստոնեություն են դավանում, սակայն հոգևոր չեն։ Աստվածապաշտության զորության բացակայությունը, Տիրոջ պատվիրանների անտեսումը ապացուցում են, որ մարդը «չի կենում Քրխատսում», Ով Կենդանի Որթ է հանդիսանում։ ԱԴ 71.2
Հավատն ու սերը քրիստոնեական բնավորության հիմնական, զորեղ ու գործուն առանձնահատկություններն են։ Այս շնորհներին տիրացած անձինք մեկ են դառնում Քրիստոսի հետ և իրականացնում են Նրա առաքելությունը։ Մենք պետք է նստենք Քրիստոսի ոտքերի մոտ՝ որպես մշտական աշակերտներ, ու անդադար սովորենք Նրանից և գործենք Նրա պարգեած հավատով ու սիրով։ Այնժամ մեզ վրա կառնենք Քրիստոսի լուծը և կկրենք Նրա բեռը, ու Քրիստոսը կհավաստի, որ մեկ ենք Իր հետ, իսկ երկնքում կասվի. «Դուք Աստծո գործակիցներն եք»։ Թող երիտասարդները հիշեն, որ առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, և որ դա պետք է փնի այնպիսի հավատ, որը սիրով է գործում և մաքրում է հոգին։ ԱԴ 71.3
Հնարավոր չէ թերագնահատել պարզ հավատի և լիակատար հնազան-դության արժեքը։ Երբ պարզ հավատով քայլում ենք հնազանդության ճա-նապարհով, բնավորության կատարելության ենք հասնում։ ԱԴ 71.4