ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նա սովորեցնում է մեզ, որ Իր լուծք քաղցր ե ն Իր բեոը թեթև, 3 Մարտ
ՈրովՀետև. իմ լուծը քաղցր է, և իմ՝ բեռը թեթև։ Մատթեոս 11: 30: ԱԴ 69.1
Ք րիստոսին ամբողջովին միանալու համար պետք է կրենք Նրա լուծը։ «Իմ լուծը ձեզ վրա առեք”,— ասում է Նա... Լուծը կրելով՝ սահմանափակ մարդը, ընկերակցում է Աստծո թանկագին և սիրելի Որդուն։ Վերցնելու) խաչը՝ նա ազատվում է իր «ես»—ից ու հնարավորություն ստանում սովորելու, թե ինչպես պետք է կրել Քրիստոսի բեռը։ Չենք կարող հետևել Քրիստոսին՝ առանց Նրա լուծը կրելու, առանց խաչը վերցնելու ու Իր ետևից տանելու։ Եթե մեր կամքը ներդաշնակ չէ Աստծո պահանջներին, ուրեմն պետք է ուրանանք մեր հակումները, հրաժարվենք նվիրական բաղձանքներից ու քայլենք Քրիստոսի հետքերով ... ԱԴ 69.2
Մարդիկ իրենց համար թեթև ու հաճելի թվացող լուծ են պատրաստում, սակայն պարզվում է, որ այն անտանելի է։ Քրիստոսը տեսնում է դա և ա— սում. Ձեզ վրա վերցրեք իմ լուծը։ Այն լուծը, որ դուք եք նախատեսել՝ կարծելով, թե չափազանց հարմար է, բոլորովին էլ հարմար չէ։ Իմ լուծը վերցրեք ձեզ վրա և Ինձանից անհրաժեշտ դասեր առեք, քանզի Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք։ Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև։ Տերը Իր ժառանգությունը գնահատելիս երբեք սխալ թույլ չի տափս։ Նա գիտե այն մարդկանց հնարավորությունները, ում հետ աշխատում է։ Նրա լուծին հնազանդվելով, հրաժարվելով թե՜ իրենց և թե՛ Աստծո գործի համար անշահավետ պայքարից՝ նրանք խաղաղություն ու հանգիստ կը— գտնեն։ Երբ զգան իրենց տկարությունն ու պակասությունները, ուրախ կլինեն կատարել Աստծո կամքը։ Նրանք կհնազանդվեն Քրիստոսի լծին։ Այնժամ Աստված կկարողանա ներգործել իրենցում՝ կամենալով ու անելով Իր հաճության պես, ինչը հաճախ բոլորովին հակառակ է մարդկային ծրագրերին։ Երբ օծվում ենք երկնային օծությամբ, հեզության և խոնարհության դասեր ենք առնում, որը միշտ հանգիստ է պարգևում։ ԱԴ 69.3
Թեկուզ և փորձությունների ենթարկվեք, ձեր ճանապարհը ավելի թանկ կդառնա ձեզ համար, երբ դիմակայեք այղ փորձություներին։ ԱԴ 69.4