ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք սովորում ենք Քրիստոսից, 2 Մարտ
Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանւյ սովորեցեք, որովՀեւոև ես Հեզ եմ և սրտով խոնարՀ. և ձեր անձերի Համար Հանգստուքժյուն կգտնեք։ Մատթժեոս 11:29: ԱԴ 68.1
Աստծո խոսքի ճշմարտությունները կարող ենք հասկանալ միայն աստվածային Ուսուցչի օգնությամբ։ Նրա դպրոցում պետք է սովորենք լինել հեզ ու խոնարհ։ Նա սովորեցնում է մեզ ըմբռնել աստվածապաշտության խորհուրդները։ ԱԴ 68.2
Թող բարձրագույն կրթության ձգտողները իմանան, որ Աստված մոտ է բոլոր նրանց, ովքեր ամբողջ սրտով փնտրում են Իրեն։ ԱԴ 68.3
Որքան ավելի է մարդը ճանաչում Աստծո բնավորությունը, այնքան ավելի է խոնարհվում, այնքան ավելի համեստ է իր իսկ գնահատականի մեջ։ Սա ապացուցում է այն, որ նա տեսնում է Աստծուն, որ կապված է Հի— սուս Քրիստոսի հետ։ Մինչև հեզ ու խոնարհ չդառնանք, չենք կարող ասել, թե որևէ պատկերացում ունենք Աստծո բնավորության մասին։ Մարդիկ կարող են մեծ կարծիքի լինելիրենց ունակությունների մասին։ Իրենց հիանալի շնորհները, հիմնավոր գիտելիքները, պերճախոսությունը, եռանդն ու խանդավառությունը կարող են շլացնել, հրճվանք ու հիացմունք պատճառել նը— րանց, ունքեր զուրկ են խորաթափանցությունից, սակայն եթե Խլած պարգևներին չավելանան հեզությունն ու համեստությունը, ինքնափառավորումն ու ինքնամեծարումն անխուսափելի կլինեն։ Եթե յուրաքանչյուր ունակու-թյուն չնվիրաբերվի Տիրոջը, եթե աստվածատուր պարգևներով օժտված անձնիք չձգտեն այն շնորհին, որը միայն կարող է իրենց ունակությունները ընդունելի դարձնել Աստծո համար, նրանք կդիտվեն Տիրոջ կողմից... որպես անպիտան ծառաներ։ «Աստծո պատարագները կոտրված հոգին է. կոտըր— ված և փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված»... Նրանք, ում սրտերը փշրվելու նվաճվել են, ովքեր ականատես են եղել Աստծո բնավորության փառահեղ դրսևորմանը, ինքնավստահ չեն փնի... Գիտակցելով Աստծո զարմանահրաշ փառքն ու իր բացարձակ անարժանությունը՝ մարդը կազատվի «ես»—ից։ Աստծո երջանիկ ու սուրբ հաղորդակցությունը գնահատողները կանեն ամեն ինչ՝ Նրա փառքը թեկուզ վայրկենապես տեսնելու համար։ Ուր էլ լինեն, ինչ հանգամանքներում էլ գտնվեն, նրանք կաղաչեն Աստծուն, որ թույլ տա իրենց տեսնել Իրեն։ Նրանք հեզ ու փշրված հոգի կփայփայեն, որը լի է ահ ու դողով Աստծո խոսքի հանդեպ։ ԱԴ 68.4