ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մարտ
Հրավիրվում են մեղքից հոգնածները, 1 Մարտ
Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես Հանգիստ կտամ ձեզ : Ա՝ատթեոս 11: 28: ԱԴ 67.1
Այսօր է, որ ողորմության քաղցր ձայնր դիմում է ձեզ։ Այսօր է հնչում երկնային հրավերը։ Այսօր է, որ ողջ երկինքն ասում է. «Եկեք»։ ԱԴ 67.2
Եկեք, քանզի ամեն բան արդեն պատրաստ է։ Նա, ով կամենում է, թող գա ու ձրի առնի կյանքի ջուրը։ Հիմա է, որ կարիք ունենք մանկանման պարզության։ Պետք է մի կողմ դրվեն հպարտությունը, ունայնությունն ու անմտությունը։ Մեզ դատաստան է սպասում։ Մարդիկ կարիք կզգան ապավինելու մի զորության, որը մեծ է ցանկացած մարդկային օգնությու-նից։ Նրանք պետք է ապավինեն Եհովայի զորեղ բազկին։ Գալիս է այն օրը, երբ մարդկանց գործերը պիտի փորձվեն ու քննվեն, և մենք կամենում ենք, որ դուք պատրաստ լինեք... Կոչ ենք անում ձեզ, որ ազատվեք աշխարհում իշխող հպարտությունից, կյանքի ամբարտավանությունից, ունայնությու-նից և անմտությունից։ Հիսուսը սիրում է ձեզ։ Հիսուսը խղճում է ձեզ։ Նա ուղարկում է հրեշտակների բանակը, որպեսզի ծառայի ձեզ։ Մի՞թե անտարբեր եք լինելու ձեր իսկ փրկության հարցի նկատմամբ այն դեպքում, երբ ողջ երկինքը շահագրգռված է ձեզանով։ ԱԴ 67.3
Ոմանք կարծում են, թե ինքնավստահություն են ցուցաբերում, երբ վախենում են ընդունել Աստծո խոսքում տրված խոստումները։ Նրանք աղոթում են, որ Տերը սովորեցնի իրենց, սակայն վախենում են ապավինել Աստծո խոստմանը և հավատալ, որ սովորեցին Նրանից։ Եթե գափս ենք երկնային Հոր մոտ որպես ուսման ծարավ խոնարհ աշակերտներ, ապա ինչո՞ւ պիտի կասկածենք, որ Նա կատարում է Իր իսկ խոստումը։ Եթե ջանացել եք իմանալ Աստծո կամքը, ուրեմն պետք է հավատաք, որ այդ կամքն անելիս Նա առաջնորդելու ե օրհնելու է ձեզ։ Քրիստոսն է այսօր առաջնորդում Իր ժողովրդին ցույց տալով, թե որտեղ և ինչպես աշխատեն։ ԱԴ 67.4