ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

60/366

Եվ ւՈտգ համար արդարություն կլինի, 29 Փետովար

Եվ մեղ Համար արդարուՒժյուն կլինի, եՒժե մեր ԵՀովա Աստծո ստ աջ այս բոլոր պատվիրանները կատարելու զգուշանանք, ինչպես որ մեգ պատվիրեց։ Երկրորդ Օրինաց 6:25: ԱԴ 65.1

Մարդու երջանկությունը Աստծո օրենքներին հնազանդվելու մեջ է։ Հնազանդվելով Աստծո օրենքին՝ նա ասես չորս կողմից ցանկապատվում է ու պաշտպանվում չարիքից։ ԱԴ 65.2

Ամենուր լսվում է գայթակղիչի ձայնը, որը հայտարարում է, թե արդեն կարիք չկա Աստծո օրենքը պահելու։ Սա սատանայի մտահղացումն է։ Աստված ունի օրենք, և մարդը պարտավոր է պահել այն։ Եթե նա արհամարհի այդ կանոնները, ապա չի կարող հասնել բնավորության այնպիսի կատարելության, որը պահանջվում է արքայական ընտանիքին անդամակցելու համար։ Աստված այս տասը սուրբ պատվիրանները գրեց քարե սալերի վրա և դրեց վկայության տապանակի մեջ։ Տապանակի կափարիչը... անվանվում էր քավություն, ցույց տալու համար, որ թեև օրենքի խախտման վարձքը մահ է, սակայն Աստված իր ողորմությամբ Հիսուս Քրիստոսի միջոցով ներում է ապաշխարող, հավատացյալ մեղավորին։ ԱԴ 65.3

Յուրաքանչյուր մարդու միակ հույսը Հիսուս Քրիստոսն է, Ով պատրաստ է աղտոտ հանդերձներից ազատված մեղավորին հագցնել Իր արդարության հանդերձը։ Սուրբ ու մաքուր հանդերձները չեն տրվելու քաղաքը մտնելուց հետո, մտնողները մինչ այդ պետք է հագած լինեն Քրիստոսի արդարության հանդերձը։ Ոչ մի մեղք կամ արատ, կամ բնավորության թերություն չի ծածկվելու, կիսով չափ լվացած ոչ մի հագուստ չի լինելու, բոլորը մաքուր և անբիծ են լինելու։ ԱԴ 65.4

Երբ մեր կյանքով ամբողջապես հնազանդվենք Աստծո օրենքին՝ Աստծուն մեր գլխավոր առաջնորդը համարելով ու կառչելով Քրիստոսին՝ որպես արդարության միակ հույսի, Աստված կգործի մեզ համար։ Սա է հավատի արդարությունը։ Աստծո պատվիրանները, երբ ջանասիրաբար ուսումնասիրվում և կիրառվում են, երկնքի հետ հաղորդակցության ճանապարհ են բացում և հնարավորություն տալիս ճշմարտությունը կեղծիքից զանազանելու։ Հնազանդվելով՝ կատարում ենք Աստծո կամքը, և մեր կյանքն արտացոլում է այն արդարությունն ու կատարելությունը, որ բնորոշ էր Քրիստոսի կյանքին։ ԱԴ 65.5