ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Ագահ չպետք է լինենք, 28 Փետովար
Մի gանկացիր քո դրացու տունը, քո դրացու կնոջը կամնրա ծառային կամ՝նրա աղախնին, կամնրա եղին, կամնրա Էշին և քո ԴՐա9ու nչ մի բանը։ Ելից 20:17: ԱԴ 64.1
Վերջին պատվիրանը դատապարտում է ագահությունը։ Յուրաքանչյուր եսասիրական ցանկություն, դժգոհության հոգին, յուրաքանչյուր խարդախ արարք, ամեն եսամոլական բավականություն նպաստում է այնպիսի բնավորության կազմավորմանն ու հաստատմանը, որը ոչնչացնում է մարդու քրիստոսանման պատկերը և փակում նրա առաջ Աստծո քաղաքի դռները։ ԱԴ 64.2
Երբ... հրեշտակները գալիս են՝ ծառայելու փրկության ժառանգորդներին, և ականատես են լինում եսասիրության, ագահության, խաբեբայության, ի վնաս ուրիշների շահ ստանալուն, նրանք տխրում ու հեռանում են։ Տիրոջը առավելագույնս փառավորելու և ճշմարտությունը մեծապես պատվելու ամենալավ միջոցն այն է, երբ անհավատները տեսնում են, թե ինչ մեծ ու բարի գործ է կատարել ճշմարտությունը ի ծնե ագահ ու ժլատ մարդկանց կյանքում։ Եթե երևար, որ վերջիններիս հավատը ներգործել է իրենց բնավորության վրա՝ կծծի, եսասեր, խարդախ, դրամամոլ մարդկանց դարձնելով բարի գործեր սիրող, կարիքավորներին իրենց միջոցներով օգնելու առիթ որոնող, այրիների ու որբերի դժբախտությանը հասնող, աշխարհում անարատ նկարագիր պահպանող մարդիկ, ապա դա կապացուցեր, որ նը— րանց կրոնը ճշմարիտ է։ Նրանք, ովքեր դավանում են, որ արթուն սպասում են իրենց Տիրոջ գալուստին, չպետք է պախարակեն իրենց հավատքը՝ գործելով չափից դուրս դաժանությամբ, նման պտուղներ քրիստոնեական ծառի վրա չեն աճում։ ԱԴ 64.3
Տասներորդ պատվիրանը, արգելելով եսասիրական ցանկությունը, որից բխում է մեղավոր արարքը, փլուզում է բոլոր մեղքերի հիմքը։ Նա, ով հնազանդվելով Աստծո օրենքին, ուրիշի ունեցվածքը ցանկանալու միտք անգամ թույլ չի տափս իրեն, երբեք չարիք չի պատճառի իր դրացիներին։ ԱԴ 64.4