ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք պետք է սուրբ լինենք, 25 Փետովար
Missing ԱԴ 61.1
Այս պատվիրանը արգելում է ոչ միայն անբարոյական վարքը, այլև վավաշոտ մտքերն ու ցանկությունները, ինչպես նաև դրանք գրգռող ցանկացած գործողություն։ Սուրբ պետք է լինի ոչ միայն կյանքի արտաքին կողմը, այլ նաև սրտի ծածուկ մտադրություններն ու զգացմունքները։ Քրիստոսը, բացատրելով Աստծո օրենքի հեռահաս պահանջները, հայտարարեց, որ չար միտքը կամ նայվածքը մեղք է, ինչպես և անօրեն արարքը։ ԱԴ 61.2
Հիսուսն ասաց, որ եթե չար միտքը դուր է գալիս ու փայփայվում է, թեև ծածուկ կերպով, դա նշանակում է, որ սրտում դեռ մեղքն է իշխում։ Հոգին տակավին լցված է մաղձով ու գտնվում է անօրինության կապանքներում։ Նա, ով հաճույք է ստանում անմաքուր տեսարաններից, ով պիղծ մտքերի է տրվում ու վավաշոտ հայացքներ գցում, անարգանք ու անասելի վիշտ բերող բացահայտ մեղքի մեջ կարող է տեսնել իր հոգում թաքնված չարիքի իրական բնույթը։ Փորձությունը, որին ենթարկվելով մարդը մեղանչում է, չի ծնում կատարված չարիքը, այլ միայն զարգացնում կամ երևան է հանում այն, ինչ թաքնված է եղել սրտում։ «Մարդը ինչպես որ իր սրտում հաշիվներ անող է՝ այնպես է», քանզի սրտից է «կյանքի ելքը»։ Նա, ում սրտում բնակվում է Քրիստոսը, այնքան հագեցված ու բավարարված կլինի Նրա սիրով, որ երբեք չի տենչա իր հանդեպ կարեկցանք առաջացնել կամ ուշադրության կենտրոնում լինել։ Աստծուն ամբողջապես նվիրվելու դեպքում Նրա իմաստությունը իրագործում է այն, ինչ մարդկային իմաստությունն անկարող է անել։ ԱԴ 61.3
Զգացմունքներն ու կրքերը կարիք կլինի վճռականորեն սանձելու ողջ կյանքի ընթացքում։ Ոչ մի ակնթարթ ապահով չենք զգա մեզ, եթե չենք վստահում Աստծուն, Քրիստոսով ծածկված կյանքը։ ԱԴ 61.4
Որքան սերտ փնի մեր կապը Քրիստոսի հետ, այնքան ավելի կարտացոլենք Նրա մաքուր և սուրբ բնավորությունը, և որքան բացահայտ դառնա մեղքի նողկալիությունը, այնքան վեհ կթվա ու ցանկալի կլինի Քրիստոսի մաքրությունն ու պայծառությունը։ ԱԴ 61.5