ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մի՜ սպանիր, 24 Փետովար
UպանnւՒժյnւն մի անիր: ելից 20:13 ԱԴ 60.1
Կյանքը կարճացնելուն միաված ամեն անարդարացի արարք, ատելության ու վրեժխնդրության հոգին կամ բավականություններին, կրքերին տրվելը, որ մղում է վնաս հասցնել ուրիշներին կամ անգամ դրդում է վատը ցանկանալ ուրիշներին, (քանզի «իր եդբորն ատողը մարդասպան է”), կարիքավորներին ու տառապյալներին անխնամ թողնելը, առողջությունը վնասող ցանկությունների բավարարումը կամ անտեղի զրկանքներն ու չափից դուրս աշխատելը՝ այս բոլորը շատ թե քիչ չափով վեցերորդ պատվիրանի խախտում են։ ԱԴ 60.2
Ոմանք զոհաբերում են ֆիզիկական և բարոյական պարտավորու— թյուները՝ կարծելով, թե դրանով երջանկություն կգտնեն, և կորցնում են թե՜ իրենց հոգին, թե՛ մարմինը։ Մյուսների երջանկությունը անբնական ախորժակի բավարարման մեջ է, ինչը նրանց համար ավելի ցանկալի է, քան առողջությունն ու կյանքը։ Շատերն էլ ցանկասիրության գերի են ու պատրաստ են իրենց ֆիզիկական, մտավոր և բարոյական ուժերը զոհաբերել ստոր կրքերի բավարարմանը։ Այս բոլոր անձնիք ժամանակից շուտ գերեզման են իջնելու, որպեսզի դատաստանի օրը մեղադրվեն որպես ինքնասպաններ։ ԱԴ 60.3
Ատելության ու վրիժառության հոգին ծնունդ է առել սատանայից։ Այն մղեց նրան սպանելու Աստծո Որդուն։ Նա, ում սիրտը լցված է չարությամբ ու անբարոյականությամբ, փայփայում է նույն հոգին, և այն պտուղ է տալու դեպի մահ։ Չար արարքը թաքնված է վրեժխնդրության զգացման մեջ այնպես, ինչպես բույսը՝ սերմի մեջ։ ԱԴ 60.4
Աստծո օրենքը նկատի է առնում հոգին ալեկոծող խանդը, նախանձը, ատելությունը, չարությունը, վրիժառության զգացումը, ցանկասիրությունն ու փառասիրությունը, որոնք չեն վերածվում արտաքին գործողությունների ոչ թե ցանկության, այլ առիթի բացակայության պատճառով։ Այս մեղավոր զգացումների համար մարդը պատասխանատվության է կանչվելու այն օրը, երբ «Աստված ամեն գործ բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ»։ ԱԴ 60.5
Քրիստոսը արդարություն, սրբություն և փրկություն է բոլոր Իրեն հավատացողների համար։ Նա Աստծո օրենքին հնազանդվելու կատարյալ օրինակ թողեց մեզ։ ԱԴ 60.6