ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

57/366

Գուլություն չպիտի՜ անենք, 26 Փետովար

Գողություն մի ասիր։ Ելիg 20: 15 ԱԴ 62.1

Այս արգելքը վերաբերում է թե բացահայտ, թե՛ ծածուկ մեղքերին։ Ութերորդ պատվիրանը դատապարտում է մարդկանց առևանգումն ու ստրկավաճառությունը, ինչպես նաև նվաճողական պատերազմները։ Այն դատապարտում է գողությունն ու ավազակությունը։ Պատվիրանը ազնվություն ու շիտակություն է պահանջում անգամ մանրուքներում։ Այն արգելում է խարդախ առևտուրը և պահանջում է վճարել պարտքերն ու աշխատավարձը։ Նաև զգուշացնում է, որ ուրիշների անտեղյակությունից, տկարությունից կամ դժբախտությունից օգտվելու յուրաքանչյուր փորձ երկնային գրքերում արձանագրվում է որպես խաբեբայություն։ ԱԴ 62.2

Ութերորդ պատվիրանը պիտի ամեն կողմից պահպանի մարդուն, որ-պեսզի նա, եսասիրությունից ու շահամոլությունից դրդված, ոտնձգություն չանի ուրիշի իրավունքի նկատմամբ։ Այն արգելում է ամեն անազնվություն, անարդարություն ու խարդախություն, ինչքան էլ դրանք տարածված լինեն կամ մեղմացվեն ճշմարտանման արդարացումներով։ ԱԴ 62.3

«Գողություն մի՛ արա”. Աստծո մատով գրվեց քարե տախտակների վրա, սակայն որքա՜ն սրտեր են գաղտնաբար գողացվում։ Եվ սա արդա-րացվում է։ Խաբուսիկ սիրատածումը, առանձնացած հաղորդակցություն-ները շարունակվում են այնքան, մինչև անփորձ ու այս ամենի հետևանք-ներին անտեղյակ աղջկա սերը ծնողների հանդեպ ինչ-որ չափով նվազում է ու նվիրվում մեկին, ով իր ամբողջ վարքով ցույց է տափս, որ անարժան է նրա սիրուն։ Աստվածաշունչը դատապարտում է ամեն անազնվություն։ ԱԴ 62.4

Զգացմունքների հետ կատակ անելը փոքր հանցանք չէ սուրբ Աստծո աչքում։ ԱԴ 62.5

Այն, ինչ թույլ ենք տափս մարդկանց հանդեպ՝ աննշան անազնվութ-յուն, թե հանդուգն խաբեություն, կանենք նաև Աստծո նկատմամբ։ Անազ— նըվության մեջ համառողները առաջ են տանում իրենց սկզբունքները այն-քան, մինչև խաբում են իրենք իրենց և կորցնում երկինքն ու հավիտենական կյանքը։ ԱԴ 62.6

Աստծո օրենքի սուրբ սկզբունքները գոյատևելու են այնքան ժամա-նակ, քանի դեռ կլինեն երկինքն ու երկիրը՝ հանդիսանալով օրհնության աղբյուր, որի առատահոս ջրերը թարմացնում են երկիրը։ ԱԴ 62.7