ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մեևք սրբված եևք, ինչպես որ Քրիսստսն է սուրբ, 4 Հունվար
Եվ ամէն,nվ այս Հույսն ունի իրէնու մ, սրբում է իր անձը իմչպես որ Նա սուրբ է։ Ա ՀովՀւմմես 3 3: ԱԴ 8.1
Քրիստոսը կամենում Է վեհացնել ու մաքրել մարդու միտքը՝ ազա տելով ամեն աղբից, խարամից, որպեսզի նա կարողանա գնա-հատել Իր անզուգական սերը։ ԱԴ 8.2
Ապաշխարությամբ, հավատքով ու բարի գործերով մարդը կարող Է իր մեջ արդար բնավորություն ձևավորել և Քրիստոսի արժանիքների միջոցով արժանանալ Աստծո որդիների արտոնություներին։ Աստվածային ճշմարտության սկզբունքները երբ ընդունվում ու փայփայվում են սրտում, բարոյական այնպիսի բարձունքների կարող են հասցնել մեզ, որոնք անհասանելի են թվացել... «Եվ ամեն ով այս հույսն ունի իրենում, սրբում Է իր անձը, ինչպես որ Նա սուրբ Է»։ ԱԴ 8.3
Մրտի մաքրությունն ու կյանքի սրբությունը Քրիստոսի դասերի վսեմ նյութն Էին կազմում։ Լեռան քարոզում թվարկելով այն, ինչ պետք Է արվի օրհնություն ստանալու համար, և ինչ չպետք Է արվի, Նա ասում Է. «Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքում Է, կատարյալ Է»։ Կատարելությունից, սրբությունից զատ ոչինչ չի կարող հաջողություն բերել Նրա առաջադրած սկզբունքներն իրականացնելիս։ Առանց այս սրբության, մարդկային սիրտը եսամոլ, մեղսալի և ապականված Է։ Սրբությունը մարդու միտքը դարձնում Է պտղաբեր, նրա կյանքը՝ բարի գործերով լեցուն։ Նա երբեք չի հոգնի բարիք անելուց, երբեք չի փնտրի այս աշխարհի աջակցությունը, այլ քաղցր հույսով կսպասի, որ երկնքի Վեհությունն իրեն բարձրացնի, երբ Իր սուրբերին Իր գահին նստեցնի... Սրտի մաքրությունը ճիշտ արարքներ կծնի։ ԱԴ 8.4
Ինչպես Աստված սուրբ Է Իր ոլորտում, այնպես Էլ մարդը պետք Է սուրբ փնի իր ոլորտում։ Եվ նա սրբված կլինի, եթե Քրիստոսը՝ փառքի հույսը, բնակվի նրանում։ Այս դեպքում նա կընդօրինակի Քրիստոսի կյանքը և կարտացոլի Նրա բնավորությունը։ ԱԴ 8.5
Քրիստոնեական բնավորության արքայական վսեմությունը արեգակի պես կցոլա, և Քրիստոսի դեմքից ճառազող լույսի շողերը կարտացոլվեն նրանց վրա, ովքեր սրբել են իրենց այնպես, ինչպես որ Նա Է սուրբ։ ԱԴ 8.6
Սրտի մաքրությունը կհանգեցնի կյանքի մաքրության։ ԱԴ 8.7