ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Երբ Քրիսաոսը հայտնվի, նման կլինենք Նրան, 3 Հունվար
Uիրելինւե ր, Հիմսւ Աստձıı որդիք ենք. և տակաւլին Հայսւնվաժ չէ թե ինչ պիտի լիuէսք, բայg գիաէնք, թե երբ Նա ՀայւոՍվի, Նրա նման կլիuէuք, որովՀետև կտեսնuքՆրան ինչպես որ Է։ Ա ՀովՀաննես 3.2: ԱԴ 7.1
Մենք չպետք Է հանգստանանք՝ հուսալով, թե մեր բնավորությունը հրաշքով կփոխվի, երբ Քրիստոսը հայտնվի «երկնքի ամպերի վրա զորությունով և մեծ փառքով»։ Ո չ, իմ երիտասարդ բարեկամներ, մեգ դատաստան Է սպասում, և այժմ այս կանքը որպես փորձնական ժամանակահատված Է շնորհված մեզ, որպեսզի մեր բնավորությունները ձևավորենք ապագա՝ անմահ կյանքի համար։ ԱԴ 7.2
Թոդ ոչ մեկի մտքով անգամ չանցնի, թե եսասիրությունը, մեծամտու-թյունը կամ սեփական ցանկություններին կուլ գնալը համատեղելի են Քրիստոսի Հոգու հետ։ Յուրաքանչյուր իսկապես դարձի եկած մարդ այն-պիսի պատասխանատվություն Է կրում, որը մենք չենք կարողանում ճիշտ գնահատել։ Երկնային Արքայի որդիներն ու դուստրերը չպետք Է որդեգ— րեն այս աշխարհի սկզբունքներն ու ճանապարհները։ ԱԴ 7.3
Զատվելով աշխարհից՝ մենք ամեն քայլափոխի դժվարությունների կհանդիպենք։ Սակայն հիշենք, որ ունենք այս մխիթարական խոսքերը. «Սիրելիներ, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ Նա հայտնվի, Նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ է»։ ԱԴ 7.4
Սեր խոսքերով ու գործերով պիտի ցույց տանք, որ գիտակցում ենք մեզ վրա դրված մեծ պատասխանատվությունը։ Մեր լույսը պետք է այն-պես վառ լուսավորի, որ մարդիկ տեսնեն, որ առօրյա կյանքում մենք փա-ռավորում ենք Հորը, որ կապված ենք երկնքի հետ և ժառանգակից ենք Հիսուս Քրիստոսին։ ԱԴ 7.5
Ընկերակցել Հորն ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, նշանակում է լինել ազնվացած ու վեհացած՝ փառքով լի անասելի ուրախությանը մաս-նակից դարձած։ Սնունդը, հագուստը, դիրքն ու հարստությունը կարող են որոշակի արժեք ունենալ, սակայն կապը Աստծո հետ բոլոր արժեքներից վեր է... Ու թեև «տակավին հայտնված չի, թե ինչ պիտի լինենք”, «երբ Քրիստոսը՝ մեր կյանքը հայտնվի”, «նրան նման կլինենք»։ ԱԴ 7.6