ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

5/366

Աստված Իր Որդուն ուղարկեց մեոնելու, որ մենք ապրենք, 5 Հունվար

Սրանոլմ՝է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ, և ուղարկեց իր Որդուն քավովժյուն մեր մեղքերի Համար։ Ա Հnվ- Հաննէu 4. 10: ԱԴ 9.1

Փրկագնեւով մարդուն՝ Աստված հայտնեց Իր խոր, վեհ և անձնա զոհ սերը անսահման մեծ զոհաբերության միջոցով։ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց...»։ ԱԴ 9.2

Երբ Ադամի մեդքը անհույս թշվառության մեջ գցեց մարդկային ցեղին, Աստված կարող Էր ազատվել անկյալ Էակներից։ Նա կարող Էր ըստ ար-ժանվույն վարվել մեղավորների հետ։ Կարող էր պատվիրել երկնային հրեշտակներին, որ Իր բարկության բաժակը թափեին մեր աշխարհի վրա։ Իսպառ կարող էր վերացնել այս խավար բիծը Իր տիեզերքից։ Սակայն այդպես չարեց։ Նրանց աչքից հեռացնելու փոխարեն Նա էլ ավելի մոտեցավ ընկած ցեղին։ Նա տվեց Իր Որդուն, որ դառնա ոսկր մեր ոսկրից և մարմին մեր մարմնից։ «Եվ Բանը մարմին եղավ՝ և բնակվեց մեր մեջ... շնորհով և ճշմարտությունով լիքը»։ Քրիստոսը, որպես մարդ կապված լինելով մարդկությանը, մոտեցրեց նրան Աստծուն։ Նա Իր աստվածային բնությունը ծածկեց մարդկային կերպարանքով ու ցույց տվեց ողջ տիեզերքին, չմեղանչած աշխարհներին, թե որքան է Աստված սիրում մարդկանց որդիներին։ ԱԴ 9.3

Աստծո պարգևը մարդուն՝ անգերազանցելի է։ Ոչինչ չի խնայվել։ Աստ-ված թույլ չէր տա, որ ասվեր, թե Ինքը կարող էր ավելին անել, կամ մարդ-կության հանդեպ առավել մեծ սեր ցուցաբերել։ Քրիստոսին պարգևելով՝ Նա տվեց ողջ երկինքը։ ԱԴ 9.4

Բարձրյալը, Ով Հոր մոտ էր աշխարհի ստեղծումից առաջ, անարգան-քի ենթարկվեց, որպեսզի բարձրացնի մարդկությանը։ Մարգարեությունը բաց է անում վարագույրը, որ տեսնենք երկնային գահը, և այդ «բարձր ու վեհ” գահին՝ Նրան, Ով մարդկային կերպարանքով եկավ մեր աշխարհ՝ տանջվելու, մարմինը ծվատող մտրակահարության ենթարկվելու ու մեր անօրենությունների համար հարվածվելու։ ԱԴ 9.5

Այսպես Աստված ցույց տվեց Իր սերը մարդու հանդեպ։ Քրիստոսի հետ միասին Նա տվեց ողջ երկինքը, որպեսզի Աստծո բարոյական պատկերը վերականգնվի մարդու մեջ... Նրա անսահման շնորհն իր ողջ լիությամբ առաջարկվում է բոլորին։ ԱԴ 9.6