ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Ուրախացնում է սիրան ու լուսավորում աչքերը, 8 Փետովար
ՏԻՐNՋ պատվիրաննւերը ուղիղ են, ուրախացնում էն սիրտը. Sիրnջ Հրամանները մպքուր են, լուսավորում Էն աչքերը։ Սաղմnս. 19:8 ԱԴ 44.1
Մենք շատ սւղոտ պատկերացում ունենք այն մասին, թե որքան րնդարձակ է Աստծո օրենքը... Նրանցից շատերը, ոկքեր ասում են, թե հավատում են վերջին օրերին վերաբերող ստուգող ճշմարտություններին, վարվում են այնպես, ասես Աստված հաշվի չի առնում Իր սուրբ օրենքի uկնունքների նկատմամբ ցուցաբերած իրենց անհարգալից վերաբերմունքն ու բացարձակ անհնազանդությունը։ Օրենքը Աստծո կամքի արտահայտությունն է, և այդ օրենքին հնազանդվելու միջոցով է, որ Աստված առաջարկում է մարդկանց դառնալ Իր որդիներն ու դուստրերը... Անսահման մեծ զոհաբերություն է արվել, որպեսգի մարդու մեջ վերականգնվի Աստծո բարոյական պատկերը ՝Նրա պատվիրաններին հոժարակամ հնազանդվելու միջոցով։ Մեր փրկությունը չափազանց մեծ է, քանզի Քրիստոսի արդարության շնորհիվ մեզ տրվում է հնարավորություն լինել մաքուր, լիարժեք ու կատարյալ։ ԱԴ 44.2
Եթե մարդիկ հավատքի միջոցով պահեին Աստծո օրենքը, ապա երկնքի գանձերը նրանց տրամադրության տակ կլինեին։ ԱԴ 44.3
Բա ց արեք ձեր հոգու աչքերը, տեսեք բնության մեջ գործող Աստծո օրենքների կատարյալ ներդաշնակությունն ու լցվեք ակնածանքով ու պատկառանքով ձեր Արարչի՝ երկնքի ու երկրի Գերագույն Տիրակալի հանդեպ։ Հավատքի աչքերով նայեք Նրան, Ով սիրով խոնարհվել է դեպի ձեզ... Հիսուսի հանդեպ հավատը նպատակները կդարձնի հաստատուն, բնավորությունը՝ կայուն։ Ձեր երջանկությունը, խաղաղությունը, ուրախությունն ու հաջողությունը այս կյանքում կախված են այն բանից, թե որքանով եք հավատում ու ապավինում Աստծուն։ Անկեղծ հավատը իսկական հնազանդություն կծնի Աստծո պատվիրանների նկատմամբ։ Ձեր իմացությունն ու հավատն առ Աստված զորեղ սահմանափակում է ամեն չար արարքից և դրդող ուժ՝ դեպի բարին։ Հավատացեք Հիսոաին որպես Մեկի, Ով ներում է ձեր մեղքերը, Ով կամենում է, որ երջանիկ լինեք այն բնակարաններում, որ գնացել է պատրաստելու ձեզ համար։ Նա փափագում է, որ միշտ Իր մոտ լինեք, որ հավիտենական կւանք ունենաք ու փառքի պսակը կրեք։ ԱԴ 44.4
Աստծո պատվիրանները պահելով՝ մեծ հատուցում ենք ստանում անգամ այս կյանքում։ Մեր խիղճը մեզ չի դատապարտում։ Եվ մեր սիրտը լի է Աստծո հանդեպ ոչ թե թշնամությամբ, այլ խաղաղությամբ։ ԱԴ 44.5