ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

40/366

Մեր բարօրության համար արված կանոններ, 9 Փետովար

էվ էՀովան մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատրէնք, և մեր ԵՀովա Աստծnւց վախենանք, որ մեղ Համար բարի լինի ամէն ժամանակ, որ մեղ պաՀի, ինչպես որ այսօր։ Երկրորգ Oրինաց 6: 24: ԱԴ 45.1

Երբ երիտասարդությունը մտնում է աշխարհ, որը լի է զանազան գայթակղություններով՝ դրամամոլությամբ, ցանկությունները բավարարելու անսանձ ձգտմամբ, ցուցամոլությամբ, ճոխ ու շռայլ կյանքի տենչով, խաբեությամբ, գոդությամբ ու կործանումով, ի՞նչ ուսմունքների հետ է ծանոթանում այնտեղ։ ԱԴ 45.2

Ոգեհարցությունը պնդում է, թե «մարդիկ չընկած կիսաստվածներ են», թե «յուրաքանչյուրն ինքը պիտի իրեն դատի”, թե «իսկական գիտելիքը մարդուն բոլոր օրենքներից բարձր է դարձնում», թե «կատարված ամեն մեղք միամտություն է», թե «այն, ինչ կատարվում է, ճիշտ է”, և թե «Աստված չի դատապարտում»։ Ըստ այս ուսմունքի, ամենաստոր մարդիկ անգամ գտնվում են երկնքում ու մեծ պատիվ են վայելում այնտեղ... Այս ամենը շատերին հանգեցնում է այն համոզման, որ ցանկությունը ամենաբարձր օրենքն է, որ սանձարձակությունն ազատություն է, ևոր մարդը հաշվետու է միայն իր առջև։ ԱԴ 45.3

Ո՞վ կարող է առաքինություն երաշխավորել այն դեպքում, երբ նման ուսմունք է առաջարկվում իրենց կյանքի ուղին նոր սկսած երիտասարդներին, որոնց մղումները հատկապես ուժգին են, և որոնք հատուկ կարիք ունեն ինքնազսպման ու մաքրության... Միևնույն ժամանակ անարխիան իր հերթին ջանում է ոչնչացնել ամեն օրենք՝ ոչ միայն աստվածային, այլ նաև մարդկային... ԱԴ 45.4

Ահա թե ինչպիսի ազդեցություններ են սպասվում ժամանակակից երիտասարդությանը։ Նման արհավիրքները դիմագրավելու համար նրանք այսօր արդեն պետք է դնեն իրենց բնավորության հիմքը։ Բնավորության կերտման ճշմարիտ հիմքն ու օրինակը բոլոր սերունդների համար ամենուր եղել է նույնը։ Աստծո օրենքը՝ «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտիցդ... ե քո ընկերոջը քո անձի պես». Փրկչի բնավորության ու կյանքի մեջ դրսևորված այս վեհ սկզբունքը միակ ապահով հիմքն ու վստահելի ուղեցույցն է։ ԱԴ 45.5

Սա է անհատական մաքրության, ընտանիքի սրբության, հասարակության բարօրության ու ազգի կայունության միակ գրավականը։ Կյանքի դժվարությունների, վտանգների ու հակասական պահանջների հորձանուտում անվտանգության և ապահովության միակ ելքն է՝ կատարել այն, ինչ Աստված է ասում։ ԱԴ 45.6