ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

38/366

Որպես բոլոր ազգերի զորություն, 7 Փետովար

Քո Ասւովաժը Հաստատեց քո ղորուՒժՅյունը զորացրու այն, ով Աստված, որ մէգ Համար արեgիր։ Uաղմnu 68: 28: ԱԴ 43.1

Աստծո օրենքները միայն հրեա ժողովրդի համար չէին։ Բարոյական օրենքը տրվել էր այն ժամանակ, երբ դեռ հրեաները որպես ազգ գոյություն չունեին։ Տասնաբանյա Օրենքը տարածվում էր համայն մարդկության վրա։ Զոհաբերությունների համակարգը ներկայացնում էր մեծ Զոհին՝ Աստծո Գառին, որը պետք է վերցներ աշխարհի մեղքը ու հանուն մեղավորի բավարարեր Աստծո արդարության պահանջները։ ԱԴ 43.2

Տերը չի կամենում բավարարվել միայն Իր ժողովրդով։ Քրիստոսի լրաբերները պիտի հռչակեն Նրա շնորհի Ավետարանը բոլոր ազգերին, լեզուներին և ժողովուրդներին։ Մենք պետք է հայտնենք մարդկանց, որ Մեծ Բարեխոսը ընդունում է ողջ աշխարհին։ Հրեական եկեղեցին կոչված էր լինելու Աստծո ներկայացուցիչը աստվածուրաց աշխարհում, և այս առաքելությունը իրկանացնելու նպատակով հրեա ժողովուրդը պետք է զատվեր մնացյալ բոլոր կռապաշտ ազգերից։ Նրանք պիտի պահպանեին իրենց առանձնահատուկ ու սուրբ բնավորությունը։ Իրենց հոգևորությունը հրեաները կարող էին պահպանել, անելով այն, ինչ չհաջողվեց անել Ադամին ու Եվային, այսինքն՝ հնազանդվելով Աստծո բոլոր պատվիրաններին և իրենց բնավորությամբ ներկայացնելով Աստծո ողորմությունը, բարությունը, կարեկցանքն ու սերը։ Այսպիսով բնավորության կատարելությամբ նրանք կարող էին գերազանցել մյուս բոլոր ազգերին, քանզի անապական ու հնազանդ ժողովրդին Տերը առատապես պիտի օրհներ։ Սրանով Իր թագավորությունը ղեկավարող օրենքների սկզբունքները պիտի մեծարվեին համայն աշխարհում։ Եթե հրեաները արձագանքեին Աստծո ողորմությանը, տրված լույսին ու շնորհին, ապա անպայման կդառնային աշխարհի լույսը։ Նրանք անդադար մարդկանց ուշադրությունը կհրավի— րեին Աստծո վրա՝ որպես իմաստուն, անսխալական, Գերագույն Տիրակալի, և Աստծո փառքը կլցներ ողջ երկիրը։ Տերը մեր Աստվածն է, և Իր հավատացյալ, հավատարիմ ժողովրդի վերաբերյալ այսօր ունի նույն մտադրությունը։ ԱԴ 43.3