ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք Ասածո որդիներ ենք կոչվում, 2 Հունվար
Sեuեք, թե Հայրն քնչպիսի սեր շՆորՀեց մեգ, որ Աստձո որգիք կոչվինք, սրա Համար աշխարՀքը չէ ճանաչում՝ մեզ, որ Նրան չճաՆաչէց։ Ա ՀովՀսննես 3 1 ԱԴ 6.1
Խորհելով Քրիստոսի սիրո մասին՝ Հովհաննեսը բացականչում է. «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվինք»։ ԱԴ 6.2
Մարդիկ առավելություն են համարում որևէ թագավորի տեսնելը, և հազարավորները դրա համար մեծ տարածություններ են անցնում։ Սա-կայն որքա՜ն ավելի մեծ արտոնություն է Բարձրյալի որդիներ և դուստրեր լինելը։ Մի՞թե թագավորական ընտանիքի անդամ դառնալու իրավունքից ավելի բարձր առանձնաշնորհում կարող էր տրվել մեզ։ ԱԴ 6.3
Աստծո որդիներ և դուստրեր դառնալու համար մենք պետք է զատ-վենք աշխարհից։ «Նրանց միջից դուրս գնացեք և բաժանվեք, - ասում է Տերը,— և ես ձեզ հայր կլինեմ և դուք ինձ որդիներ և աղջիկներ կլինեք”... ԱԴ 6.4
Մեր առջև երկինքն է, ուր պիտի հասնենք, և կյանքի պսակը, որ պի-տի շահենք։ Իսկ վարձքը տրվում է միայն հաղթողին։ Երկինք մտնողը պետք է արդարության հանդերձ հագած փնի։ «Եվ ամեն ով որ այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձն ինչպես նա սուրբ է»։ Քրիստոսի բնավո-րության մեջ ոչ մի աններդաշնակություն չկար։ Մենք էլ այդպիսին պետք է փնենք։ Մեր կյանքում պիտի ղեկավարվենք այն սկզբունքներով, որոնցով Նա էր ղեկավարվում։ ԱԴ 6.5
Սեղավոր ցեղի համար տրված կատարյալ զոհաբերության միջոցով նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, գալով Նրա մոտ, կարող են փրկվել հավիտենական կորստից... ԱԴ 6.6
Թող ոչ ոք չխաբվի թշնամուց՝ կարծելով, թե որևէ մարդ, տաղանդա-վոր, կրթված կամ ճանաչված փնելով, կարող է նվաստանալ՝ ընդունելով Քրիստոսին։ Ամեն մարդ արարած պետք է երկինք նայի երկյու-ղածությամբ ու երախտագիտությամբ՝ հիացմունքով բացականչելով. «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչ-վենք»։ ԱԴ 6.7