ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Փափագում ենք տէտսնել Նրա փառքը, 28 Նոյեմբեր
Աղաչում՝ եմ ՝քո փառքը ցույց տուր ինձ։ Եից 33. 18; ԱԴ 347.1
Մեզ առանձնահատուկ շնորհ Է տրված ավելի ու ավելի վեր բարձրանալ, որպեսզի Աստծո բնավորությունը առավել հստակ բացահայտվի մեզ։ Երբ Մովսեսն աղոթեց. «Աղաչում եմ՝ քո փառքը ցույց տուր ինձ”, Տերը չհանդիմանեց նրան, այլ ընդունեց նրա աղոթքր։ ԱԴ 347.2
Մեղքն Է, որ խավարեցնում Է մեր միտքն ու ընկալունակությունը։ Երբ մեղքը հեռացվի մեր սրտերից, Աստծո փառքի գիտության լույսն ի դեմս Հիսnւս Քրիստոսի առավել լիարժեքորեն կբացահայտի Նրան որպես «ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմությամբ և ճշմարտու-թյամբ», այն լույսը. որ լուսավորում Է Նրա Խոսքը և արտացոլվում բնության կողմից։ ԱԴ 347.3
Նրա լույսով լույս կտեսնենք, մինչև որ մեր միտքը, սիրտն ու հոգին վերափոխվեն Նրա սրբության նմանությամբ։ ԱԴ 347.4
Նրանք, ովքեր այս կերպ ապավինում են Աստծո Խոսքի աստվածային հավաստիացումներին, հրաշալի հնարավորություններ ունեն։ Նրանց առջև բացվում են ճշմարտության լայնարձակ դաշտեր, զորության հսկա-յական պաշարներ։ Սքանչելի բաներ են բացահայտվում։ Երևան են գալիս այնպիսի արտոնություններ և պարտականություններ, որոնց մասին նրանք երբեք չեն մտածել, թե կան Աստվածաշնչում։ Բոլոր նրանք, ովքեր խոնարհաբար ընթանում են հնազանդության ուղիով, իրականացնելով Նրա ծրագիրը, ավելի ու ավելի խորությամբ կիմանան Աստծո պատգամները։ ԱԴ 347.5
Աստծո ներշնչած թանկագին հավատը զորացնում, ազնվացնում Է բնավորությունը։ Նրա բարության, ողորմածության ու սիրո մասին խորհելիս՝ առավել հստակ Է լինում ճշմարտության մասին պատկերացումը, ավելի վեհ ու սուրբ՝ սրտի մաքրության և մտքի պարզության փափագը։ Սուրբ մտքի մաքրությանբ առաջնորդվողը կերպարանափոխվում Է՝ հաղորդակցվելով Աստծո հետ և ուսումնասիրելով Նրա Խոսքը։ ճշմարտությունը այնքան ծավալուն, հեռահաս, խորն ու ընդարձակ Է, որ «ես»—ը տեսադաշտից դուրս Է մնում։ Սիրտը փափկում և մեղմանում Է՝ դառնալով խոնարհ, բարի և սիրող։ Սուրբ հնազանդությունը զարգացնում Է նաև բնածին ընդունակությունները։ ԱԴ 347.6