ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նայե՜ք Հիսուսին, նմանվեք Նրան, 27 Նոյեմբեր
Եվ բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և նրա փառքը տեսանք քնչպես Հոբից եղած միածնի փառք շնորհքով և ճշմարտությունով լիքը ՀովՀաննես.1. 14: ԱԴ 346.1
Ազգերի և անհատների ուժն այն հնարավորությունների և ունակությունների մեջ չէ, որ թվում է, նրանց անհաղթելի են դարձ-նում, ոչ էլ մեծության մեջ, որով պարծենում են։ Աստծո ուժն է միայն, որ կարող է նրանց դարձնել մեծ կամ զորեղ։ Նրա մտադրության նկատմամբ բռնած իրենց դիրքով նրանք վճռում են իրենց ճակատագիրը։ ԱԴ 346.2
Մարդկային պատմությունը պատմում է մարդու նվաճումների, մարտերում շահած նրա հաղթանակների, աշխարհային փառքի հասնելու նրա հաջողության մասին։ Աստծո պատմությունը նկարագրում է մարդուն այնպես, ինչպես երկինքն է տեսնում նրան։ Աստվածային արձանագրություններում նրա ողջ արժանիքը ողողվում է Աստծո պահանջների նկատմամբ նրա հնազանդությամբ։ ԱԴ 346.3
Դարերն ունեն իրենց առաքելությունը։ Ամեն պահ կատարում է իր գործը։ Յուրաքանչյուրն անցնում է հավիտենականության մեջ իր բեռով։ Աստված տակավին գործ ունի երկրային թագավորություն ների հետ։ Նա ներկա է մեծ քաղաքներում։ Նրա աչքերը տեսնում և քննում են մարդկանց որդիների գործերը։ Մենք չպետք է ասենք՝ Աստված կար, այլ՝ Աստված կա։ Նա տեսնում է ճնճղուկի ընկնելը, ամենաաննշան տերեի թափվելը ե գահընկեց եղած թագավորին։ Բոլորը Անսահմանի վերահսկողության տակ են։ Ամեն ինչ փոխվում է։ Աստված Իր ձեռքի կապարալարով չափում է քաղաքներն ու ազգերմ է։ Աստված Իր ձեռքի կապարալարով չափում է քա-ղաքներն ու ազգերը։ Նա երբեք չի սխալվում։ Նա ճիշտ է գնահատում։ Ամեն երկրավորը անկայուն է, իսկ ճշմարտությունը մնում է հավիտյան։ ԱԴ 346.4
Աշխարհի աչքում Աստծուն ծառայողները գուցե թույլ մարդիկ թվան։ ԱԴ 346.5
Կարող է թվալ, թե նրանք սուզվում են կոհակների տակ, սակայն հաջորդ ալիքը նրանց ավելի է բարձրացնում դեպի իրենց երկինքը։ «Ես նրանց հավիտենական կյանք եմ տափս,— ասում է Տերը,— ոչ ոք չի կարող խլել նրանց իմ ձեռքից»։ Թագավորներն էլ վայր կգցվեն, ազգերն էլ կոչնչանան, իսկ նրանք, ովքեր հավատով կապվել են իրենց Աստծո մտադրությանը, կմնան հավիտյան։ ԱԴ 346.6
Հայացքդ սևեռիր Հիսուսին, և նայելով, կնմանվես Նրան։ ԱԴ 346.7