ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք լցված ենք վատաբանությամբ, 29 Նոյեմբեր
ՏԻրnջը կօրՀնեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությnւնը միշտ իմ բերանում պիտի լինի։ Սաղմոս 34. 1: ԱԴ 348.1
Լավ կլիներ, եթե ամեն օր մեկ ժամ նվիրեինք Քրիստոսի կյանքի մասին լրջորեն խորհելուն։ Մենք պետք է ուսումնասիրենք այն մանրամասնորեն՝ պատկերացնելով ամեն դրվագ, հատկապես եզրա-փակիչ իրադարձությունները։ Այսպիսով, մտորելով հանուն մեզ սիրած Նրա մեծ զոհաբերության շուրջ, մեր վստահությունը Նրա նկատմամբ կլինի հարատև, մեր սերը կկենդանանա, և մենք ավելի խորապես կհա-մակվենք Նրա Հոգով։ ԱԴ 348.2
Իրար հետ հաղորդակցվելիս՝ կարող ենք օրհնություն լինել միմյանց համար։ Եթե պատկանում ենք Քրիստոսին, ապա մեր ամենանվիրական մտքերը կլինեն Նրա մասին։ Մենք սիրով կզրուցենք Նրա մասին, և երբ միմյանց հետ խոսենք Նրա սիրո շուրջ, մեր սրտերը կփափկեն աստվածային ազդեցության ներքո։ Տեսնելով Նրա բնավորության գեղեցկությունը՝ մենք կկերպարանափոխվենք «նույն պատկերով... փառքից դեպի փառք»։ ԱԴ 348.3
Տեր Հիսուսը... սիրում է քեզ։ Եթե կասկածում ես դրանում, նայիր Գողգոթային։ Խաչից արտացոլվող լույսը ցույց է տափս այդ սիրո անպատմելի մեծությունը։ ԱԴ 348.4
Աստծո ողորմությունն անընդհատ շրջապատում է քեզ, և քեզ համար օգտակար կլիներ, եթե մտածեիր, թե ինչպես և որտեղից են գալիս քո առօրեական օրհնությունները։ Թուլ Աստծո թանկագին օրհնությունները երախտագիտություն առաջացնեն քո մեջ։ Դու չես կարող հաշվել Աստծո օրհնությունները՝ քո հանդեպ ցուցաբերած անսպառ տրտմությունները, քանի որ դրանք այնքան են, որքան անձրևի թարմացնող կաթիլները։ Քո գլխավերևում ողորմության ամպերն են կախված, որ պատրաստ են թափվելքեզ վրա։ Եթե գնահատես փրկության թանկագին պարգևը, ամեն օր կթարմանաս, կզգաս Հիսուuի պաշտպանությունն ու սերը որ, քեզ կառաջնորդեն խաղաղության ճանապարհով։ ԱԴ 348.5
Հավատի աչքերով տես, թե Նա ինչպես է սիրով խոնարհվել դեպի քեզ։ Նա ուզում է, որ ապրես Իր ներկայությամբ, որ հավիտենական կյանք և փառքի պսակ ունենաս։ ԱԴ 348.6