ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

305/366

Մենք ուրախ ենք Տիրոջով, 31 Հոկտեմբեր

Քաղgր պիտի լինի իմ մտածմnւնքը նրա մասին, ես ուրախ կլինեմ ՏԻրnջով: Աաղմnս 104 34: ԱԴ 318.1

Լիովին ապավինիր Հիսուսին։ Խորհիր Նրա մեծ սիրո մասին, ե մինչ մտորում ես Նրա անձնուրացության, մեր մեջ հավատ առա-ջացնելու համար Նրա արած անգին զոհաբերության շուրջ, սիրտդ կլցվի սուրբ ուրախությամբ, հանդարտ խաղաղությամբ և աննկարագրելի սի-րով։ Հիսուսի մասին զրուցելով, աղոթքով Նրան դիմելով՝ մեր համոզվածու-թյունն այն բանում, որ Նա մեր անձնական, սիրող Փրկիչն է, կաճի, և Նրա բնավորությունը ավելի ու ավելի գրավիչ կթվա։ Մենք կարող ենք սիրո ճոխ Խն9ուանեո վայելել և ամբողջապես հավատալով, որ Նրանն ենք որ-դեգրությամբ՝ կանխավայելել երկինքը։ Հավատով սպասիր Տիրոջը։ Տերը աղոթքի ժամանակ բաց է անում մեր սրտերը և զգացնել է տալիս մեզ Իր թանկագին սերը։ Մենք մոտենում ենք Նրան և կարող ենք քաղցր հա-ղորդություն ունենալ Նրա հետ։ Մենք հստակ պատկերացում ենք կազ-մում Նրա քնքշության ու կարեկցանքի մասին, և մեր սրտերը փշրվում ու փափկում են, երբ խորհում ենք մեր հանդեպ ցուցաբերված սիրո մասին։ Մենք իսկապես զգում ենք, որ Քրիստոսը ապրում է մեր հոգում։ Մեր խա-ղաղությունը գետի պես է լինում, փառքի ալիքները իրար հետևից լցվում են սիրտը, և մենք իրապես ընթրիք ենք անում Հիսուսի հետ, իսկ Նա՝ մեզ հետ։ Մենք գիտակցում ենք Աստծո սերը և հանգչում նրանում։ Լեզուն ան-կարող է նկարագրել այն, որն ամեն գիտությունից գերազանց է։ Մենք մեկ ենք Քրիստոսի հետ, մեր կյանքը ծածկված է Քրիստոսով Աստծո մեջ։ Համոզված ենք, որ երբ Նա, ով մեր կյանքն է, հայտնվի, մենք էլ Նրա հետ կհայտնվենք փառքով։ Խորին վստահությամբ կարող ենք Աստծուն Հայր անվանել։ Ապրենք, թե մեռնենք, Տիրոջն ենք։ Նրա Հոգին մեր բնա-վորությունը դարձնում է քրիստոսանման, և մենք ուրիշներին ենք ներկա-յացնում Քրիստոսին։ Երբ Քրիստոսը բնակվում է հոգում, դա հնարավոր չէ թաքցնել, քանզի Նա ջրի աղբյուրի պես է, որ հոսում է դեպի հավիտենա—կան կյանք։ Եթե միայն քրիստոսակերպ բնավորություն ցուցաբերենք, ապա մեր խոսքերն ու վարքն ուրիշների սրտերում խոր, մնայուն, աճոդ սեր կառաջացնեն Հիսուսի հանդեպ, և մենք ցույց կտանք, ...որ նմանվել ենք Հիսուս Քրիստոսի պատկերին։ ԱԴ 318.2