ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նոյեմբեր
Ձգտեք ձեր ունակությունների մշաակսւն կաաարելագործմանը, 1 Նոյեմբեր
ՈրովՀետև Տերն է տալիս իմաստութունը, Նրա բերանիg Է գիտությունն ու Հանճարը։ Առակաg 2. 6: ԱԴ 320.1
Դուք պետք է միշտ ձգտեք առավելագույնս զարգացնել ձեր մտավոր ե հոգևոր ուժերը, որպեսզի կարողանաք ձեր երեխանե-րին կրթել և դաստիարակել հանդարտ ոգով և սիրող սրտով, որպեսզի հա-գեցնեք նրանց սուրբ ցանկություններով և նրանցում սեր զարգացնեք ազ-նիվ, մաքուր ե սուրբ բաների նկատմամբ... Ձգտեք ձեր ունակություննե-րի մշտական կատարելագործման, որպեսզի ի վիճակի լինեք թե խոսքով, թե՜ օրինակով կատարել տանը ամենակատարյալ, լիարժեք աշխատան-քը։ ԱԴ 320.2
Դու չպետք է հետևես քո հակումներին։ Պիտի շատ զգույշ լինես, որ ամեն ինչում ճիշտ օրինակ ծառայես։ Անգործունյա մի եղիր։ Արթնացրու քնած ուժերդ... Ատանձնի ր անհրաժեշտ պարտականությունները։ Տես, թե ինչպես կարող ես աշխույժ կատարել պարզ, անհետաքրքիր, սովորական, բայց շատ անհրաժեշտ գործերը։ ԱԴ 320.3
Ծնողները դեռ չեն արթնացել, որպեսզի հասկանան քրիստոնեական զարգացման զարմանալի ուժը։ ճշմարտության հանքեր կան, որոնք պետք է մշակվեն, և որոնք տարօրինակ կերպով արհամարհվել են։ Այս անհոգ անտարբերությունը հաճելի չէ Աստծուն։ Ծնողներ, Աստված կոչ է անում ձեզ նայել այս հարցին օծմած աչքերով։ Մինչ այժմ դուք միայն մակերեսորեն եք վերաբերվել դրան։ Ձեռնամուխ եղեք երկար ժամանակ անտեսված ձեր աշխատանքին, և Աստված կգործակցի ձեզ հետ։ Ձեր գործն արեք ամբողջ սրտով, և Աստված կօգնի ձեզ առաջ գնալու։ Սկսեք Ավետարանը ընտանիքում կենսագործելուց։ ԱԴ 320.4
Հոգևոր բարձր զարգացումը, որը մաքրում և վեհացնում է մտքերն ու անուշաբույր դարձնում խոսքերն ու գործերը, ճիգ ու ջանք է պահանջում։ Տիրոջ պարտեզը չար շարժառիթներից ազատ պահելու համար համ-բերություն է հարկավոր։ ԱԴ 320.5