ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

304/366

Քրիստոսը ձեզանում փառքի հույսն է, 30 Հոկտեմբեր

Որոնg Աստված կամեցավ ցույg տալ թե որն է այս խորՀրդի փառքի Հարստությունը Հեթանոuներում, որ է Քրիաոս ձեզանում այն փառքի Հույսը։ Կողnսաgիս 1. 27: ԱԴ 317.1

Գրեթե բոլոր մարդկանց մարմնավոր և մտավոր հիվանդության պատճառը անբավարարվածության զգացողությունն ու դժգո—հության տրտունջներն են։ Նրանք Աստված չունեն, չունեն այն հույսը, որը հասնում է նրան, ով վարագույրի ներսի կողմն է, ով մարդկանց համար հաստատ և անշարժ խարիսխի պես է։ Բոլոր այս հույսն ունեցողները կսրբեն իրենց, ինչպես որ Նա սուրբ է։ Այսպիսիք ազատ են անհանգիստ փափագներից, տրտունջներից և դժգոհությունից. նրանք շարունակ չա-րիք չեն փնտրում և չեն մտածում երևակայական անախորժությունների մասին։ Սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես են շատերը վաղօրոք ապ-րում վշտի ժամանակը։ Նրանց ամեն դիմագծի վրա անհանգստություն է դրոշմված, նրանք, թվում է, մխիթարություն չեն գտնում, այլ ահաբեկված՝ անընդհատ ինչ-որ սոսկալի չարիքի են սպասում։ Ունայն զվարճություն-ները երբեք չեն բժշկի այդպիսիների հոգիները։ Երջանկանալու համար նրանք Աստծո Հոգու վերափոխիչ ազդեցության կարիքն ունեն։ Նրանք պետք է օգտվեն Քրիստոսի միջնորդությունից, որպեսզի աստվածային և իրական սփոփանք ստանան։ «Որովհետև նա, ով կամենում է կյանք սիրել և լավ օրեր տեսնել, թող չարից ետ քաշվի և բարին անի, խաղաղու-թյուն որոնի և նրան հետևի»։ Նրանք, ովքեր այս համարը ընմբռնել են գործնականում, հիրավի երջանիկ են։ Քրիստոսը նրանց մեջ այն փառքի հույսն է, որ առողջություն կբերի մարմնին և ուժ՝ հոգուն։ ԱԴ 317.2

Հիսուսի սիրով համակված անձը... սիրում է խորհել Հիսուսի մասին և նայելով Նրան կկերպարանափոխվի Նրա նմանությամբ։ Նրա հոգում կձևավորվի Քրիստոսը փառքի հույսը։ Նրա վստահությունը աճում է, սերը՝ խորանում և տարածվում, երբ նա համոզված է, որ մնում է Քրիստո— սում և Քրիստոսը իրենում։ Եվ մենք կարող ենք Հիսուսից հայցել Նրա քնքշագույն կարեկցանքը և քաջալերանք ստանալ՝ լիովին ապավինելով Նրան, ով ասել է. «Քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին»։ ԱԴ 317.3