ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Անօրինnւթյnւնը թողնվում է, մեղքը՝ ծածկվում, 29 Հոկտեմբեր
Երանի` նրան, որի անօրենությունը թողվեg և որի մեղքը ծածկվեg։ Սաղմոս 32. 1: ԱԴ 316.1
Այն Աստվածը, որ նկատում Է ճնճղուկի ընկնելը, նկատում Է նաե քո վարքն ու զգացմունքները։ Նա նկատում Է քո նախանձը, կան-խակալ կարծիքը, ամենափոքր իսկ անարդարության մեջ վարքդ արդա-րացնելու քո փորձը։ Երբ սխալ ես հասկանում մեկ ուրիշի խոսքերն ու գոր-ծերը և բարկանալով, սխալ հայտարարություններ ես անում, ու հայտնի Է դառնում, որ տարաձայնություն ունես եղբորդ հետ, դրանով իսկ մղում ես քեզ վստահողներին վերաբերվել նրան այնպես, ինչպես դու ես վերա-բերվում, և այդ դառը հիմունքով շատերն են պղծվում։ Երբ պարզվում Է, որ դու ճիշտ չէիր, նույն ջանքերը գործադրո՞ւմ ես արդյոք սխալ տպա-վորությունները վերացնելու համար, որոնք գործադրում էիր դրանք ստեղ-ծելիս։ ԱԴ 316.2
Աստված պահանջում է, որ դու, որ այսպիսով նվազագույն անարդա-րությամբ ես վարվել ուրիշի հանդեպ, խոստովանես մեղքդ ոչ միայն նրան, ում վնաս ես հասցրել, այլև նրանց, ովքեր քո ազդեցությամբ սկսել են իրենց եղբորը տեսնել կեղծ լույսի ներքո՝ անօգուտ դարձնելով նրա կատարած աստվածատուր աշխատանքը։ Ապաշխարության և խոստովանության միջոցով քո անվան դիմաց կարող է ներում արձանագրվել, կամ էլ դու կարող ես դիմսպրել Աստծո Հոգու ձայնին, որ գիտակցել է տալիս մեղքդ, ե կյանքիդ մնացած ողջ ընթացքում կարող ես աշխատել ցույց տալ, որ այլ կերպ չէիր կարող վարվել։ Սակայն մնում է արարքը, գործված չարիքը, մնում է նրանց կործանումը, որոնց սրտերի մեջ դառը արմատ ես տնկել։ ԱԴ 316.3
Ինչպիսին էլ լինի մեղքդ, խոստովանիր այն։ Եթե մեղանչել ես միայն Աստծո դեմ, խոստովանի ր միայն Նրան։ Եթե անարդարացի ես եղել կամ վիրավորել ես մարդկանց, խոստովանիր նաե նրանց, և կստանաս Տիրոջ օրհնությունը։ Այս կերպ դու մեռնում ես «ես»—ի համար, և հոգուդ մեջ ձևավորվում է Քրիստոսը։ Մեր նվիրումն Աստծուն պետք է լինի անմնացորդ, մեր սերը՝ բոցաշունչ, հավատը՝ աներեր։ Այնժամ մեր շուրթերից բխած խոսքերը կվկայեն մտքի կենդանացած կարողությունների և հոգու վրա գործվող Սուրբ Հոգու խոր ազդեցության մասին։ ԱԴ 316.4