ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նախատվողները երանելի Են, 28 Հոկտեմբեր
Երանի՜ Է ձեզ, երբ ձեղ նախասւեն ու Հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան սուտ ասեն։ Մատթեոս 5. 11: ԱԴ 315.1
Երբեք ոչ ոքի այնպես դաժանաբար չեն զրպարտել, ինչպես մարդու Որդուն։ Նա ծաղրուծանակի Էր ենթարկվում Աստծո սուրբ օրենքի սկզբունքների նկատմամբ ցուցաբերած Իր աներեր հնա-զանդության պատճառով։ Նրան ատում Էին առանց պատճառի։ Սակայն Նա հանգիստ կանգնում Էր Իր թշնամիների առաջ՝ հայտարարելով, որ նախատինքը քրիստոնյայի ժառանգության մի մասն Է, սովորեցնելով Իր հետևորդներին դիմավորել չարության նետերը, պատվիրելով նրանց չընկճվել հալածանքից։ ԱԴ 315.2
Թեև զրպարտությունը կարող Է ստվեր գցել մարդու բարի անվան վրա, սակայն անզոր Է արատավորել բնավորությունր, որը Աստված Է պահում։ Քանի դեռ մեղքին տեղի չենք տալիս, ոչ մի ուժ՝ մարդկային, թե սատանայական, չի կարող արատավորել մեր հոգին։ Նա, ում սիրտը խարսխված Է Աստծո մեջ, ամենատանջալից նեղություններում և հուսա-հատեցնող պարագաներում կմնա նույնը, ինչ բարգավաճման ժամանակ, երբ, թվում Է, վայելում Էր Աստծո լույսն ու բարեհաճությունը։ Նրա խոս-քերը, դրդապատճառներն ու գործողությունները կարող են սխալ ներկա-յացվելու կեղծվել, բայց դա նրան չի անհանգստացնում, քանզի նա ավելի վեհ նպատակներ ունի։ Մովսեսի նման նա համբերում Է «Անտեսանելիին տեսնողի պես»։ ԱԴ 315.3
Քրիստոսը տեղյակ Է այն ամենին, ինչ մարդիկ սխալ են հասկանում և ներկայացնում։ Նրա զավակները կարող են հանգիստ, համբերատար և հավատով սպասել, կարևոր չէ, թե որքան են չարախոսվել ու արհա-մարհվել, քանի որ չկա ծածուկ բան, որ չհայտնվի. Աստծուն պատվողները կփառավորվեն Նրա կողմից մարդկանց և հրեշտակների առաջ։ ԱԴ 315.4
«Երբ ձեզ նախատեն ու հալածեն,— ասաց Հիսուսը,— ուրախացեք և ցնծացեք»։ ԱԴ 315.5
Շատ է երկնքում նրանց վարձը, ովքեր, հալածանքի ու նախատինքի ենթարկվելով, վկայում են Քրիստոսի մասին։ Մինչ մարդիկ երկրային բա-րիք են որոնում, Հիսուսը մատնացույց է անում նրանց երկնային հատու-ցումը, որը, սակայն, չի կապում ամբողջությամբ ապագա կյանքի հետ. այն սկսվում է դեռ այստեղ։ ԱԴ 315.6