ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

301/366

Հալածվողները ստանում են թագավորությունը, 27 Հոկտեմբեր

Երանի նրանg, որ արդարության Համար Հալածված են որովՀետև նրանgն Է երկնքի արքայությունը։ Մատթեոս 5. 10: ԱԴ 314.1

Հիսուսն Իր հետևորդներին երկրավոր փառքի և հարստության հասնելու կամ փորձություններից ազատ կյանք ունենալու հույս չի տալիս, այլ ներկայացնում է նրանց իրենց Տիրոջ հետ անձնուրացու- թյան ու նախատինքի ճանապարհով քայլելու մենաշնորհը, քանզի աշ-խարհը չի ճանաչում իրենց։ ԱԴ 314.2

Նա, Ով եկավ փրկելու կորած աշխարհը, հանդիպեց Աստծո և մարդու թշնամիների միացյալ ուժերի ընդդիմությանը։ Չար մարդիկ և չար հրեշ-տակները մի դաժան միություն կազմեցին խաղաղության Իշխանի դեմ։ Թեև Նրա ամեն խոսքից ու գործից աստվածային կարեկցանք էր բխում, Նրա՝ աշխարհի մարդկանց նման չլինելը մեծագույն թշնամություն էր գրգռում։ Քանի որ Քրիստոսը հավանություն չէր տափս մեր բնության չար կրքերի դրսևորմանը, դրանով իսկ կատաղի ընդդիմություն և թշնամություն էր առաջացնում։ Այդպես կլինի նաև բոլոր նրանց հետ, ովքեր «կամենում են աստվածապաշտությամբ ապրելՔրիստոս Հիսուսում»։ Արդարության և մեղքի, սիրո և ատելության, ճշմարտության և կեղծիքի միջև անողոք պայքար է ծավալվել։ Երբ որևէ մեկը ներկայացնում է Քրիստոսի սերն ու սրբության գեղեցկությունը, նա հրապուրում է սատանայի թագավորության հպատակներին, և չարության իշխանը ոտքի է կանգնում, որպեսզի դիմադրի դրան։ Բոլոր Քրիստոսի Հոգով համակվածներին հալածանք և նախատինք է սպասում։ Հալածանքի բնույթը ժամանակի հետ փոխվում է, սակայն սկզբունքը ոչ. դրա հիմքում ընկած ոգին նույն այն ոգին է, որ սպանել է Տիրոջ ընտրյալներին՝ սկսած Հաբելի օրերից։ ԱԴ 314.3

Ձգտելով ներդաշնակել Աստծո հետ՝ մարդիկ կհայտնաբերեն, որ խափ գայթակղությունը չի դադարել։ Պետություններն ու իշխանությունները՝ այն չար ոգիները, որ երկնավորներում են, դուրս են գալիս բոլոր նրանց դեմ, ովքեր հնազանդվում են երկնքի օրենքներին։ Ուստի հալածանքը վշտի փոխարեն պիտի ուրախություն պատճառի Քրիստոսի աշակերտներին, քանզի այն ապացուցում է, որ իրենք քայլում են իրենց Տիրոջ հետքերով։ ԱԴ 314.4

Նեղությունների և հալածանքի միջոցով Աստծո ընտրյալների մեջ բա— ցահայտվամ է Նրա փառքը՝ բնավորությունը։ ԱԴ 314.5