ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Խաղաղարարները Աստծո որդիներ են կոչվnւմ, 26 Հոկտեմբեր
Երանի խաղաղություն անողներին, որովՀետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Մատթեոս 5. 9: ԱԴ 313.1
Քրիստոսը «Խաղաղության Իշխանն» է, և Նրա առաքելությունն է վերադարձնել երկրին ու երկնքին այն խաղաղությունը, որ մեղքը խաթարելէ։ «Հավատով արդարացած լինելով՝ Աստծո հետ խաղա-ղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Նա, ով համա-ձայնվում է հրաժարվել մեղքից և իր սիրտը բանալ Քրիստոսի սիրո առջև, դաոնում է արդեն հաղորդակից երկնային խաղաղությանը։ ԱԴ 313.2
Սա խաղաղություն ստանալու միակ ձևն է։ Սրտի մեջ ընդունված Քրիստոսի շնորհը վերացնում է թշնամությունը և Աստծո դեմ պայքարը՝ լցնելով հոգին սիրով։ Նա, ով խաղաղություն ունի Աստծո ե մարդկանց հետ, չի կարող դժբախտ դաոնալ։ Նրա սրտում տեղ չի լինի նախանձի, չար կասկածների կամ ատելության համար։ Աստծուն ներդաշնակ սիրտը հաղորդակից է երկնային խաղաղությանը և իր օրհնյալ ազդեցությունը տարածում է շուրջբոլորը։ Խաղաղության ոգին ցողի նման իջնում է աշխարհային պայքարից հոգնած ու նեղված սրտերի վրա։ ԱԴ 313.3
Քրիստոսի հետևորդները ուղարկվում են աշխարհ խաղաղության պատգամով։ Նա, ով սուրբ կյանքի հանդարտ, բանական ազդեցությամբ բացահայտում է Քրիստոսի սերը, ով խոսքով կամ գործով մղում է ուրիշին հրաժարվել մեղքից և իր սիրտը տալ Աստծուն, խաղաղություն սփռող է։ ԱԴ 313.4
Եվ «երանի՜ խաղաղություն անողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն»։ Խաղաղության ոգին վկայում է, որ նրանք կապ ունեն երկնքի հետ։ Նրանք պատված են Քրիստոսի անուշահոտությամբ։ Նրանց կյանքի բուրմունքը, բնավորության գեղեցկությունը ցույց են տալիս աշխարհին, որ իրենք Աստծո զավակներ են։ Մարդիկ հասկանում են, որ նրանք Հիսուսի հետ են եղել։ «Ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված»։ «Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրանը չէ», այլ «նրանք, որ շարժվում են Աստծո Հոգով, Նրանք են Աստծո որդիները»։ «Եվ Հակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որ մարդի չի սպասում, և մարդկանց որդիների չի հուսում»։ ԱԴ 313.5