ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մնում ենք սրա սիրո մեջ, 18 Հոկտեմբեր
Եք ես ճանաչեgրի նրանց քո անունը, ու պիտի ճանաչեgնեմ, որպեuզի այն սերը, որով ինձ սիրեgիր, նրանg մեջ լինի, և. ես էլ Էլ նրանg մեջ. ՀովՀաննես 17. 26: ԱԴ 305.1
Քո ինքնախղճահարությունը վնասում է. քեզ, դու կարեկցում ես ինքդ քեզ՝ կարծելով, թե ըստ արժանվույն չես գնահատված, թե աշխատանքդ չափազանց ծանր է, իսկ մեծագույն ջանքերդ չեն գնահա-տում։ Այս զգացումները հետևանք են հոգևոր հիվանդության, որը կարելի է բուժել միայն Հիսուսի նկատմամբ հավատի միջոցով։ Փորձությունը վրա է հասնում, երբ հոգնած կամ շփոթված ես։ Երբ երևում են առաջին ախ-տանշանները, և թշնամին ջանում է քո մեջ դժգոհություն և տրտունջ առա-ջացնել, նայիր Հիսուսին, ապավինիր Փրկչիդ։ Սա այս հոգևոր ախտի միակ դեղամիջոցն է։ Եթե թույլ տաս, որ միտքդ կլանված փնի նման բանե-րով, թշնամին կտեսնի, որ դու զբաղված ես։ Նա աչքերիդ առաջ խոշորա-ցույց կդնի, և աննշան դժվարությունները ահռելի կթվան։ ԱԴ 305.2
Դու պետք է սովորես հանգիստ առնել Աստծո մեջ։ Դու առավելու-թյուն ունես իմաստուն, Սուրբ Հոգով առաջնորդվող սիրտ ունենալու, որր իսկական երջանկության հիմքն է։ ԱԴ 305.3
Աստված ուզում է, որ ապավինես Իր սիրուն և ճշմարտապես պաշտ-պանէս հոգիդ՝ մտքերիդ դուռը փակելով, որպեսզի նրանք չդառնան անվե— րահսկելի, քանզի երբ տրվում ես ինքնախղճահարությանդ թշնամին գա-փս է և ամենաանգութ ու անխելամիտ մտքերն է ներշնչում նրանց վերա-բերյալ, ովքեր ցանկանում են քեզ բարիք, միմիայն բարիք անել։ ԱԴ 305.4
Լսիր Հիսուսին, հետևի ր Նրա խորհրդին և չես հեռանա իմաստուն և զորեղ Խորհրդատուից, միակ ճշմարիտ Առաջնորդից, այն միակ էակից, ով կարող է քեզ խաղաղություն, երջանկություն և կատարյալ ուրախություն պարգևել։ ԱԴ 305.5
Ինչ էլ մարդիկ մտածեն մեր մասին կամ անեն մեզ, դա չպետք է խանգարի Քրիստոսի հետ մեր միասնությանը և Հոգու հաղորդությանը։ Դու գիտես, որ Քրիստոսից բացի ուրիշ ոչ մի տեղ հանգիստ չենք կարող գտնել։ ԱԴ 305.6