ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

291/366

Աստված պահպանում է մեգ մեղքից, 17 Հոկտեմբեր

Ամեն nք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում։ Ա ՀովՀաննեy 3. 6: ԱԴ 304.1

Աստվածապաշտությnւն լոկ դավանումը անօգուտ է։ Քրիստոնյան նա է, ով բնակվում է Քրիստոսի մեջ։ Քանզի «ամեն ոք, ով այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ Նա սուրբ է»։ Բոլոր երկրներում, բոլոր ազգերի մեջ մեր երիտասարդները պետք է համա-գործակցեն Աստծու հետ։ Մաքրվելու միակ ճանապարհը Աստծո համա-խոհը դառնալն է։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել Աստծուն, ուսումնա-սիրենք Նրա խոսքը։ ԱԴ 304.2

Առ Հիսուս Քրիստոս հավատի միջոցով է, որ ճշմարտությունն ընդունվում է սիրով, և մարդը մաքրվում ու սրբվում է։ Հիսուսը «մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրինությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, ե նրա վերքերով մենք բժշկվեցինք»։ Հնարավո՞ր է արդյոք բժշկվել՝ գիտակցաբար մեղք գործելով։ Ոչ։ ճշմարիտ հավատն ասում է. «Ես գիտեմ, որ մեղանչել եմ, սակայն Հիսուսը ներել է իմ մեղքը։ Ուստի այսուհետև նրա զորությամբ դիմագրավելու եմ փորձությանը»։ «Ամեն ոք, ով այս-հույսն ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ Նա սուրբ է»։ Նա հաստատուն սկզբունք ունի իր հոգում, որի շնորհիվ կարողանում է հաղթահարել փորձությունը։ ԱԴ 304.3

«Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում»։ Աստված ի զորու է պահել Քրիստոսի մեջ բնակվողին, երբ վերջինս փորձության մեջ է։ «Նա, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել նրան»։ Այսինքն՝ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի կյանքն ու բնավորությունը սրբագործվում են ճշմարտության միջոցով։ «Մանուկներ, թոդ ոչ ոք ձեզ չխաբի, ով արդարություն է անում (ոչ թե ասում է, թե անում է), արդար է, ինչպես որ նա է արդար»։ «Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, ...որովհետև Աստծուց է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո որդիները ե սատանայի որդիները»։ Ուշադրություն դարձրեք, թե որն է տարբերությունը. «Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ. նույպես նա, ով չի սիրում իր եղբորը»։ «Որդյակներ, խոսքերով և լեզվով չսիրեք, այլ գործով և ճշմարտությամբ»։ ԱԴ 304.4