ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

293/366

Մենք մնnւմ ենք Նրանում, իսկ Նա՝ մեզանում, 19 Հոկտեմբեր

Իմ մարմինն ուաողը և. իմ արյունը խմողը մնում է քնձանում և ես` նրանում՝. ՀովՀաննես 6. 56: ԱԴ 306.1

Աստծո խոսքի շուրջ խորհումները մեզ իմաստուն կդարձնեն՝ փրկության ճանապարհը բռնելու համար։ Այս խոսքի իմացու-թյունը մեզ կբերի երջանկություն և հաջողություն քրիստոնեական բնա-վորության կատարելագործման մեջ։ ԱԴ 306.2

Բոլոր նրանք, ովքեր հավատով ընդունում են Աստծո խոսքը, կլինեն այն կատարողներ։ ճշմարիտ գիտելիքը, որը Քրիստոսը ներկայացնում է որպես Աստծո Որդու մարմինն ուտելն ու Նրա արյունը խմեյը, կզարգաց— նի նրանց միտքը։ Եվ ճշմարտությունը կենսագործելու միջոցով նրանք կառաջարկեն կյանքի Խոսքը ուրիշներին։ Այդպիսով նրանք կդառնան ազդեցություն ազդեցությունների մեջ, «կյանքի հոտ դեպի կյանք»։ ԱԴ 306.3

Քրիստոսն ասում է. «Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք»։ «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում, և ես՝ նրանում։ Ինչպես ինձ ուղարկեց կենդանի Հայրը. և ես կենդանի եմ Հորով, այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենդանի կ|ինի ինձանով։ Այս է հացը, որ երկնքից է իջել»։ ԱԴ 306.4

Սատանան կանի իր կողմից հնարավոր ամեն բան, որպեսզի այնպի-սի կերակրով բավարարի մարդկանց ախորժակր, որով հնարավոր չլինի ճանաչել միակ ճշմարիտ Աստծուն ե Նրա ուղարկած Հիսուս Քրիստոսին։ Նրանք, ովքեր պահպանել են իրենց բնավորության կոպիտ գծերը, որոնք ցուցաբերում են մարդկային արատներ իրենց խոսքերում և վարքագծում, վկայում են, որ չեն ուտում Աստծո Որդու մարմինը և չեն խմում Նրա ար-յունը։ ԱԴ 306.5

Սրտում բնակվող Աստծո խոսքն է, որ կենդանացնում է հոգևոր ունա-կությունները։ ԱԴ 306.6

Հիսուսը սիրեց մարդկանց և ամեն ինչ նախատեսեց, որպեսզի ար-յամբ գնված հոգին վերստին ծնունդ ապրի և ունենա նոր կյանք, որը բխում է Իր կյանքից։ «Որդուն ունեցողը կյանք ունի, իսկ Աստծո Որդուն չունեցողը կյանք չունի»։ Քրիստոսին հավատացողների դրդապատճառ-ների ուժը և բնավորության որակը ապահովող աղբյուրը Նա է, ում նրանք հավատում են։ ԱԴ 306.7