ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

271/366

Պետք է աշխատեևք Քրիստոսի հետ կորածին փրկելու համար, 27 Սեպտեմբեր

Եվ սnւն գալով բար եկաւքն հր թե և գրացիներին կկանչի և նրանg կասի. ուրախացէք ինձ Հես։, որովՀետև իմ կորած ոչխարը գտա: Հակաս 15. 6: ԱԴ 283.1

Երբ Հիսուսն ասում էր այս խոսքերը, Նա խոսում էր մի խումբ մարդկանց հետ, որոնցից շատերը սեփական փորձով ծանոթ էին հովվի կյանքին Պաղեստինում։ Այնտեղ հոտերը արածեցնում են ոչ թե հարթ, ցանկապատված արոտավայրերում, այլ սարալանջերին, ժայռերի և անդունդների միջև։ ԱԴ 283.2

Միշտ կարիք կար պաշտպանվելու ավազակներից և գայլերից։ Երբեմն ոչխարը կարող էր հեռանալ հոտից, ուստի ոչխարներին հաճախ հաշվում էին՝ համոզվելու համար, որ ոչ մեկը չի կորել, քանի որ հովիվը պատասխան պիտի տար իր խնամքի տակ գտնվող բոլոր ոչխարների համար։ Հովվի կյանքը լի է վտանգով։ Եթե նա վստահելի հովիվ է, ապա անհոգ և սեփական հանգստի մասին մտածող չի լինի, այլ կորոնի կորած ոչխարը անգամ փոթորկի ժամանակ։ ԱԴ 283.3

Ահա թե ինչպես է ճշմարիտ Հովիվը վերաբերվում կորած մեղավորին։ Նա գնում է նրա ետևից. Նրան չի վախեցնում ո՛չ վտանգը, ո՜չ էլ անձնուրացությունն ու անձնազոհությունը։ Նա կամենում է մեղավորին շնորհել ա— պաշխարություն, փրկություն, խաղաղություն, հանգիստ և երջանկություն Փրկչի սիրով։ Եվ Հիսուսի սերն իր սրտում վերապրած յուրաքանչյուրին հնարավորություն է տրված մտածելու, թե չկա՞ արդյոք մեկը, ում ինքը կարող է իր անձնական ջանքերով, հատուկ նրբանկատությամբ և բարությամբ բերել Հիսուսի մոտ, Ով պատրաստ է և փափագում է ընդունել բոլոր Իր մոտ եկողներին։ Մենք բոլորս կարող ենք շատ բան անել մեր ուժերով։ Մենք կարող ենք լինել Հիսուս Քրիստոսի գործակիցները։ ԱԴ 283.4

Կյանքը յարջ բան է։ Դուք աշխատելու համար ընդարձակ դաշտ ունեք։ Կորած ոչխարների համառ որոնումը ժամանակի օգտագործման ա— մենահաջող ձևն է։ Եթե կարող եք փրկարար ազդեցություն գործել գեթ մեկի վրա, հիշեք, որ երկնքում ուրախություն է լինում մեկ ապաշխարողի համար։ Դուք կարող եք ձեր խելամիտ ջանքերով կորած ոչխարին վերադարձնել Հիսուսի փարախը։ ԱԴ 283.5