ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

270/366

Մենք աշխարհի լույսն Ենք, 26 Սեպտեմբեր

Missing ԱԴ 282.1

Մենք կտեսնենք և ճիշտ կհասկանանք մեր պարտականություն-ները այն դեպքում, երբ նայենք դրանց Քրիստոսի կյանքից ճա—ռագող լույսի ներքո։ Ինչպես որ արեգակը ծագում է արևելքում և անցնում մինչև արևմուտք՝ աշխարհը ողողելով լույսով, այնպես էլ Քրիստոսի ճշմարիտ հետևորդը լույս կլինի աշխարհի համար։ Նա դուրս կգա աշ-խարհ՝ որպես մի պայծառ ու շողշողուն լուսատու, որպեսզի խավարում գտնվողները կարողանան լուսավորվել և ջերմանալ նրանից ճառագող շողերով։ ԱԴ 282.2

Քրիստոսն ասում է իր հետևորդների մասին. «Դուք աշխարհի լույսն եք»։ ԱԴ 282.3

Նրանք, ովքեր լավատեսորեն չեն աշխատում, մնում են կասկածանքի ամպի տակ։ Թշնամին դեռ մեռած չէ։ Որքան ավե|ի մոտենանք այս երկրի պատմության ավարտին, այնքան ավելի աչալուրջ կլինեն մարդկանց կաս-կածանքի մշուշի մեջ պահելու սատանայական ուժերը, որպեսզի երկնային լույսր չարտահայտվի մարդկաց խոսքերի և գործերի մեջ և հույս, ուրախություն և խիզախություն չպարգևի ուրիշներին։ ԱԴ 282.4

Աշխարհը աճապարանքի և հիասթափության մեջ է։ Ձեզ պատվեր է տրված. «Թող այնպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ ճշմարտության օգտին ասված խոսքերը, որ, ճիշտ նպատակ ունենալով, արտասանվում են համոզվածությամբ, ուրախ հույսով, մաքուր սրտով, ուրախացնում են հրեշտակներին։ Տերն ուզում է, որ մենք հոգևորապես այնքան պատրաստված լինենք, որ կարողանանք տեսնել Նրա ծրագրերի իրականացումը մեր կյանքում։ Մենք պետք է համագործակցենք Աստծո հետ այն գործում, որ Նա կամենում է կատարել։ Որտեղ էլ որ գտնվենք, պետք է լույս արտացոլենք։ ԱԴ 282.5

Երբ հավատացյալների խոսքերի և գործերի մեջ արտահայտվի Քրիս-տոսի շնորհը, խավարում գտնվողների համար լույս կծագի, քանզի մինչ շուրթերը խոսեն ի փառս Աստծո, բարի գործերի միջոցով օգնության ձեռք կմեկնվի կորչողներին։ ԱԴ 282.6