ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
ճշմարտությունը պիտի հաւլւ»ա1աւկի, 28 Սեպտեմբեր
§երը ձեզ այսպես է ասում՝, գոլք մի ւխփյեւյկշ և լքի զարՀուրեր այս մեե բազմության երեսից, որովՀետև պատերազմը ձերը չէ, այլԱստծոձհւ է: Բ ւիւացորգաւյ 20.15: ԱԴ 284.1
Յուրաքանչյուր Քրիստոսի անունը կրողի համար գործ կա։ Երկնքից մի ձայն հանդիսավորությամբ կանչում է ձեզ պարտա-կանության կատարման։ Ականջ դրեք այդ ձայնին և անմիջապես գնացեք աշխատելու ցանկացած վայրում, ցանկացած դիրքում։ Ինչո՞ւ եք ամբողջ օրն այստեղ պարապ կանգնել։ Ձեզ համար գործ կա, որը պահանջում է ձեր լավագույն ուժերը։ Կյանքի ամեն թանկագին պահը կապված է որևէ պարտականության հետ, որ ունեք Աստծո կամ մերձավորի հանդեպ։ ԱԴ 284.2
Հոգիների փրկության մեծ աշխատանքը դեռ պետք է կատարվի։ Ամեն փառաց հրեշտակ զբաղված է այս գործով, մինչ ամեն խավարի ոգի ընդ-դիմանում է դրան։ Քրիստոսը ցույց տվեց մեզ հոգիների մեծ արժեքը նրանով, որ եկավ աշխարհ՝ հավիտենականության սերն Իր սրտում՝ առաջարկելով դարձնել մարդուն Իր ողջ հարստության ժառանգորդը։ Նա ցույց է տափս մեզ Հոր սերը մեղավոր ցեղի հանդեպ և ներկայացնում Նրան որպես արդար և հավատացյալին արդարացնող։ ԱԴ 284.3
Ուրիշներին Աստծո լույսը ներկայացնելիս՝ կհանդիպենք ճշմարտու-թյան դեմ դուրս եկած բազմաթիվ մարդկանց։ Սեր հույսը ոչ թե ճշմարտության մեր գիտությունը կամ սեփական կարողությունն է, այլ կենդանի Աստված։ Աստծո փառքը վտանգի տակ է։ Անհրաժեշտ են վճռական ջանքեր, ինչ վերաբերում է մարդկային ջանքերին, և կենդանի հավատ այն բանի հանդեպ, որ զորեղ Աստվածը կդրսևորի Իր ուժը, այլապես ամեն ինչ կձախողվի։ Աստված պարտության էր մատնում Իսրայելի թշնամիներին։ Նա խառնաշփոթություն էր ստեղծում նրանց շարքերում։ Նրանք փախչում էին՝ չիմանալով ուր։ Ո՞վ կարող է կանգնել Իսրայելի Տեր Աստծո դեմ։ ԱԴ 284.4
Սեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Տերը խրախուսում է մեզ՝ դիտելու Իրեն որպես մեր ուլջ ուժի Աղբյուր, որպես Մեկր, Ով կարող է օգնել մեզ։ Երբ Իսրայելի Աստվածը մեզ համար գործ է ձեռնարկում, Նա հաջողությամբ կպսակի այն։ ԱԴ 284.5
ճշմարտությունը պիտի հաղթանակի։ ԱԴ 284.6