ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Առտտորեն ընծայում ենք Ավեաարանի աարածման գործի համար, 25 Սեպտեմբեր
Պաւովիր Sիրnջը ստացվածքից և քո բոլոր բերքերի երախայրի— ներից: Առակաց 3. 9: ԱԴ 281.1
Աստված քեզ չի՞ ընտրել արդյոք, որ լինես պատվական անոթ, որի միջոցով լույս և ճշմարտություն հաղորդվի նրանց, ովքեր մոլորու-թյան և խավարի մեջ են։ ճշմարտության փրկարար պատգամը հասել է քեզ, և եթե ընդունես Քրիստոսի հոգին, սեր կունենեաս վտանգի մեջ գտնվող հոգիների հանդեպ։ ԱԴ 281.2
Մարդիկ պատրաստ են անցնել ցամաք ու ծով՝ երկրային շահի համար և զրկանք ու տառապանք կրել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, սակայն երես են թեքում երկնքի սքանչելիությունից և անուշադրության մատնում հավերժական հարստությունը։ Մարդիկ, որ համեմատաբար ավելի աղքատ են, սովորաբար ամենից ավելին են անում Աստծո գործին օժանդակելու համար։ Նրանք, քչի տեր լինելով, առատաձեռն են։ Անդադար նվիրաբերելով՝ նրանք զորացրել են իրենց առատաձեռնության մղումները։ Ծախսերը, մեծապես ազդելով եկամուտի վրա, թույլ չեն տվել, որպեսզի երկրավոր հարստության տենչը զորանա նրանց մեջ։ Սինչդեռ շատերը, երբ սկսում են երկրային հարստություն կուտակել, սկսում են նաև հաշվել, թե որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի իրենք որոշակի գումարի տեր դառնան։ Տարված լինելով իրենց համար հարստություն դիզելով՝ նրանք չեն կարողանում հարստանալ Աստծով։ ԱԴ 281.3
Ինչ մասնագիտություն էլ որ ունենաք, պետք է նպատակ դնեք ձեր աշխատանքը կատարել Աստծուն փառավորող ձևով։ Ձեր ողջ ստացվածքը պիտի համարեք կապիտալ, որը պետք է դրվի երկնային բանկ։ Պետք է ուրախ լինեք նվիրաբերելու ձեր միջոցները, ժամանակը և ունակությունները, որպեսզի Քրիստոսի համար հոգիներ շահեք և խավարում նստողներին լույս ուղարկեք։ ԱԴ 281.4
Տերը նախատեսել է, որ երկրի վրա լույսի և ճշմարտության տարածումը կախված լինի երկնային պարգևը ընդունածների ջանքերից և ընծաներից։ Նա կարող էր հրեշտակներին դարձնել Իր ճշմարտության լրաբերները, կարող էր հայտնել Իր կամքը Իր սեփական ձայնով, ինչպես որ հռչակեց օրենքը Սիոն լեռան վրա, սակայն Իր անհուն սիրով և իմաստությամբ Նա կանչեց մարդկանց՝ համագործակցելու Իր հետ՝ այդ գործի համար ընտրելով նրանց։ ԱԴ 281.5