ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

250/366

Տանը դրսևորած բարի վարքը ազդում է ուրիշների վրա, 6 Սեպտեմբեր

Քաջասիրտ եղիր և քաջանանք: Ա Մնաg. 19. 13: ԱԴ 262.1

Աշխարհի Փրկչին հաճո է, երբ մանուկներն ու երիտասարդներն իրենց սրտերը տալիս են Իրեն։ Մանկության և երիտասարդու-թյան տարիներին նրանք կլինեն մեր Տիրոջ հավատարիմ աշակերտները։ Ձեր ամենավաղ հասակում կարող եք օրհնություն լինել ձեր ընտանիքի համար։ ԱԴ 262.2

Կյանքի լույսը կարող է լուսավորել խավարում նստածներին անգամ մանուկների և պատանիների միջոցով։ Ուստի արթուն եղիր և աղոթք արա և անձնական փորձառության ձեռք բեր։ Ծնողներդ կարող են սովորեցնել քեզ, կարող են փորձել ուղղել քայլերդ, քեզ կանգնեցնել ապահով ուղու վրա. սակայն նրանք անզոր են փոխելու քո սիրտը։ Դու պետք է սիրտդ տաս Հիսուսին ե քայլես Նրա կողմից քեզ հայտնված ճշմարտության սքանչելի լույսի մեջ։ Բարեխղճորեն կատարիր քո տնային պարտականությունները և Աստծո շնորհով կաճես մինչև այն կատարյալ հասակը, որին Հիսուսը կամենում է, որ յուրաքանչյուր մանուկ հասնի Իրենով։ ԱԴ 262.3

Մանկության և երիտասարդության տարիներին կարող եք Աստծուն ծառայելու որոշակի փորձառություն ունենալ։ Արեք այն, ինչը գիտեք, որ ճիշտ է։ Հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Լսեք նրանց խորհուրդները, քանզի, եթե նրանք սիրում են Աստծուն և երկյուղում Նրանից, ապա նրանց վրա դրված է ձեզ անմահ կյանքի համար կրթելու, խրատելու և դաստիարակելու պատասխանատվությանը։ Երախտապարտ սրտով ընդունեք այն օգնությունը, որ նրանք կամենում են ցուցաբերել ձեզ, և ուրախացրեք նրանց՝ պատրաստակամորեն հնազանդվելով նրանց իմաստուն դատողության թելադրանքներին։ Սրանով կպատվեք ձեր ծնողներին, կփառավորեք Աստծուն և օրհնություն կդառնաք նրանց համար, ում հետ հաղորդակցվում եք։ ԱԴ 262.4

Մենք ուզում ենք, որ մանուկներն ու երիտասարդները երջանիկ լինեն այս կյանքում և ընտանեկան կյանքում ունենան այն ամենը, ինչ երկիրը դարձնում է խաղաղության և օրհնության ցանկալի վայր։ Վարժվեք տանը վարվել Աստծո երկյուղով, և տանից դուրս լավ վարքը սովորություն կդառնա։ Թող փայփայվի սերը, խաղաղությունն ու քրիստոնեական քաղաքավարությունը, և հրեշտակները կլինեն ձեր հյուրերը։ ԱԴ 262.5