ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Ընտանիքում քրիստոնեական կյանք վարելու արդյունքը, 5 Սեպտեմբեր
Արդարների բնակարանը Նա օրՀսում է։ Առակաg 3 33: ԱԴ 261.1
Եթե Քրիստոսը բնակվում է մեզանում, ապա մենք քրիստոնյա կլի-նենք թե՜ տանը, թե՜ դրսում։ Նա, ով քրիստոնյա է, բարի խոսքեր կունենա իր հարազատների և ընկերների համար։ Նա կլինի բարի, քա-ղաքավարի, սիրող, կարեկից և ինքն իրեն կդաստիարակի վերին ընտա-նիքի հետ ապրելու համար։ Եթե նա թագավորական ընտանիքի անդամ է, ապա կներկայացնի այն թագավորությունը, ուր ուղևորվում է։ Նա մեղմ կխոսի իր երեխաների հետ, քանզի գիտակցում է, որ նրանք ևս Աստծո ժառանգներ՝ երկնային արքայության անդամներ են։ Աստծո զավակների շրջանում չպետք է դաժան հոգի տիրի։ ԱԴ 261.2
Հիշեք, որ ինչպիսին տանն եք, այնպիսին կլինեք նաև եկեղեցում։ ճիշտ այնպես, ինչպես վարվում եք ձեր երեխաների հետ, կվարվեք նաև Քրիստոսի հետ։ Եթե Քրիստոսին չնմանվող հոգու եք ձգտում, անարգում եք Աստծուն։ Դիրքը չէ, որ մարդուն մարդ է դարձնում։ ԱԴ 261.3
Հոգում բնակված Քրիստոսն է, որ մարդուն արժանացնում է կյանքի անթառամ պսակին։ ԱԴ 261.4
Աստված կամենում է, որ յուրաքանչյուր անձ Քրիստոսի կյանքով ապրի առաջին հերթին իր տանը։ Եկեղեցում և գործնական կյանքում մարդը կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին տանն է։ Եթե տանը նա ենթարկ-վում է Սուրբ Հոգու առաջնորդությանը, եթե գիտակցում է իր պատասխա-նատվությունը մյուս անդամների նկատմամբ, ապա, պատասխանատու դիրք զբաղեցնելով, նա կգործի նույն կերպ։ Հիշելով Քրիստոսի գորովալից վերաբերմունքն իր նկատմամբ՝ նա նայն սերն ու քնքշանքը կցուցաբերի ուրիշների հանդեպ։ ԱԴ 261.5
Երկնքի սկզբունքները պետք է կենսագործվեն յուրաքանչյուր ընտա-նիքում, եկեղեցում, հաստատությունում, հիմնարկությունում, դպրոցում։ ԱԴ 261.6
Տղամարդիկ և կանայք, մանուկներն ու երիտասարդները կշռվում են երկնային կշեռքի վրա՝ ընտանիքում դրսևորած իրենց վարքի համեմատ։ Նա, ով քրիստոնյա է տանը, քրիստոնյա կլինի ամենուրեք։ Ընտանիքում ընղունված կրոնը մեծ ազդեցություն է գործում։ ԱԴ 261.7