ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

251/366

Հոբը ողջակեզներ եր մատու.ցում իր զավակների համար, 7 Սեպտեմբեր

Եվ երբոր խնջույքի oրերը լրանում էին, այն ժամանակ Հոբ ու ղարկում նրանy որբում Էր. և առավոտյան վեր էր կենում և. ողջակեղներ էր մաւոուgում նրանg ամենի թվnվ. որովՀետև Հոբն ասում Էր. Գուgե որդիքզu մեղանչել են և Աստծուն ՀայՀոյել իրենg սրտnւմ ՀոբՆ այսպես Էր անում ամեն ժ ամանակ։ Հոբ. 1.5: ԱԴ 263.1

Գոյություն ունի երեխաների հետ վարվելու երկու ձև, որոնք շատ տարբեր են սկզբունքի և արդյունքների տեսակետից։ Աստծո խոս-քի ուսմունքին համապատասխան հավատարմությունն ու սերը իմաստու-թյան և հաստատակամության հետ մեկտեղ՝ երջանկություն կբերեն թե այս, թե գալիք կյանքում։ Մինչդեռ պարտականությունների անտեսումը, երես տալը, երիտասարդների անմիտ քայլերը չարգելելն ու չուղղելը կդժբախտաց—նեն և, ի վերջո, կկործանեն երեխաներին և հիասթափություն ու տառապանք կպատճառեն ծնողներին։ ԱԴ 263.2

Լավ կլիներ, եթե ծնողները տոկունության և նվիրվածության դասեր առնեին Հուս երկրի Բնակչից։ Հոբը չէր անտեսում իր պարտականությունները նրանց հանդեպ, ովքեր իր ընտանիքի անդամները չէին, նա առատաձեռն, բարի և հոգատար էր ուրիշների հետաքրքրությունների, կարիքների հանդեպ։ Միևնույն ժամանակ նա ջանադիր աշխատանք էր տանում իր սեփական ընտանիքի փրկության համար։ Երբ նրա որդիներն ու դուստրերը խնջույքներ էին անում, նա սարսռում էր այն մտքից, որ չլինի թե իր զավակները մեղանչեն Աստծո դեմ։ Որպես ընտանիքի հավատարիմ քահանա՝ նա նրանցից յուրա— քանձ)ուրի համար ողջակեզներ էր մատուցում։ Նա գիտեր մեղքի անարգող բնույթը, և այն միտքը, որ իր զավակները կարող էին մոռանալ աստվածային պահանջները, մղում էր նրան բարեխոսելու նրանց համար Աստծո առաջ։ ԱԴ 263.3

Աստված փափագում է, որ մեր ժողովրդի ընտանիքներից երիտասարդների մի մեծ խումբ հավաքվի, որոնք ընտանեկան բարեպաշտության ազդեցության շնորհիվ իրենց սրտերը նվիրեն Իրեն և կ)անք մտնեն՝ մատուցելու Նրան իրենց կյանքի մեծագույն ծառայությունը։ ԱԴ 263.4

Ընտանիքում ստացած բարեպաշտ խրատների, առավոտյան և երեկոյան աստվածածառայությունների ազդեցության, աստվածասեր ու աստվածավախ ծնողների հետևողական օրինակի միջոցով դաստիարակված՝ նրանք սովորեւ են հնազանդվել Աստծուն որպես իրենց Ուսուցչի և պատրաստ են, ինչպես հավատարիմ որդիներ ու դուստրեր, ընղու նելի ծառայություն մատուցել Նրան։ Այսպիսի երիտասարդները պատրաստ են ներկայացնելու աշխարհին Քրիստոսի զորությունն ու շնորհը։ ԱԴ 263.5