ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Տնային պարաականությունների բսւրեիւիւլճ կատարում, 4 Սեպտեմբեր
Եվ ամեն ինչ որ Էլ անեք, սրտանg արեք, ինչպես թե Sիրոջը և ոչ թե մարդկանց։ կողոս. 3 23: ԱԴ 260.1
Աստված շնորհել է ձեզ կյանք, այն երջանիկ դարձնող առատ օրհ-նություններ և ի պատասխան ակնկալում է ձեզանից ծառայու-թյուն, երախտագիտություն, սեր, հնազանդություն Իր օրենքի նկատմամբ։ Նա պահանջում է, որ վերահսկեք ձեր կրքերը, զսպեք եսասիրական մտքերն ու գործողությունները և չարտասանեք զայրալից խոսքեր։ Կպա-հանջե՞ր արդյոք Հիսուսը նման ինքնավերահսկողություն, եթե այն չնպաս-տեր ձեր իրական երջանկությանը։ Ոչ։ Նա կամենում է, որ դուք ձևավորեք բնավորության այնպիսի գծեր, որոնք խաղաղություն բերեն ձեր սրտերին և հնարավորություն տան ձեզ՝ զվարթացնելու այլոց սրտերն ու կյանքը սիրո, ուրախության և կայտառ գոհունակության լույսով։ ԱԴ 260.2
Եթե իսկապես դարձի եք եկել, եթե Հիսուսի զավակներն եք, ապա կպատվեք ձեր ծնողներին։ Ոչ միայն կկատարեք նրանց ասածը, այլ առիթներ կորոնեք նրանց օգնելու։ Այսպես վարվելով՝ ծառայում եք Հիսու— սին։ Նա համարում է, որ այս բոլոր հոգատար գործերը Իր համար եք արել։ Սա միսիոներական աշխատանքի ամենակարևոր ձևն է, և նրանք, ովքեր հավատարմությամբ կատարում են ամենօրյա փոքր պարտականությունները, արժեքավոր փորձառություն են ձեռք բերում։ ԱԴ 260.3
Ձեր ժամանակը տրամադրելով որևէ օգտակար աշխատանքի՝ դուք փակում եք դուռը սատանայի փորձությունների առաջ։ ԱԴ 260.4
Հիշեք, որ Հիսուսն Իրեն գոհացնելու համար չէր ապրում, իսկ դուք պետք է նմանվեք Նրան։ Սա դարձրեք կրոնական սկզբունքի հարց և խնդրեք Հիսուսին, որ օգնի ձեզ։ Ձեր միտքը վարժեցնելով այս ուղղու-թյամբ՝ դուք կպատրաստվեք կրելու Աստծո գործի բեռը, ինչպես որ կրել եք ընտանեկան հոգսերը։ Դուք բարի ազդեցություն կթողնեք ուրիշների վրա և կկարողանաք շահել նրանց՝ Քրիստոսին ծառայելու համար։ ԱԴ 260.5
Երբ մտադրվում եք անել որևէ բան, որ ձեր սրտով է, ապա դժվարու-թյուններից չեք հուսահատվում, այլ նորից ու նորից եք փորձում։ Նույն եռանդն ու վճռականությունը ներդրեք Քրիստոսին լավ ծառայելու մեջ, և չեք մնա առանց հատուցման։ ԱԴ 260.6