ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

247/366

Հավատարմություն փոքր բաներում, 3 Սեպտեմբեր

Քիչ բանի մեջ Հավատարիմը շատ բանի մեջ Էլ Հավատարիմ է. իսկ րիչ բանի մեջ անիրավը, շատ բանի մեջ էլ անիրավ է։ Ղուկ.16. 10: ԱԴ 259.1

Մարդիկ 2ատ ժամանակ են կորցնում՝ ձգտելով որևէ մեծ, զարմա-նալի գործ անել, մինչդեռ անմիջական պարտականությունները, որոնց կատարումը կյանքը կդարձներ անուշաբույր, աչքաթող են արվում։ եթե կյանքը քրիստոսանման է ընտանիքում, այն քրիստոսանման կլինի նաև եկեղեցում։ Շատերը փչացնում են իրենց կյանքը, երբ, անտեսելով փոքր պարտականությունները, ձգտում են մեծ գործերի։ ԱԴ 259.2

Շատերը հիանում են լայն ու խոր գետի տեսքով, որ վեհաբար հոսում է դեպի օվկիանոս։ Այն իրոք հիացմունքի արժանի է, քանզի կատարում է իրեն տրված աշխատանքը։ Իսկ ի՞նչ կասեք այն հազարավոր լեռնային վտակների մասին, որոնք օգնում են՝ հագեցնելով այդ վեհասքանչ գետը։ ճիշտ է, նրանք փոքր ու նեղ են, սակայն անհրաժեշտ են, քանի որ առանց նրանց գետը չէր կարող գոյություն ունենալ։ Նրանք միացյալ ուժերով կա-տարում են իրենց հանձնարարված աշխատանքը՝ պարարտացնելով հողը, նրանց ափերը գարդարող վառ կանաչը ցույց է տափս դաշտերի և մարգա-գետինների միջով անցնող նրանց ճանապարհը։ Այսպիսով նրանք իրա-գործում են Աստծո ծրագիրը՝ նպաստելով աշխարհի բարգավաճմանը։ Զորեղ գետն իր համար հուն է գցել հավերժական սարերի միջով, բայց առուն իր հերթին նույնքան անհրաժեշտ է, որքան գետը։ ԱԴ 259.3

Յուրաքանչյուր անդամ պատասխանատու է եկեղեցու բարգավաճման համար։ Աշխարհը լի է Տիրոջ համար կատարվելիք գործով։ Ամեն օրը բերում է հոգսերի և պատասխանատվության իր բեռը, և եթե գեթ մեկը արհամարհում է իրեն հանձնարարված աշխատանքը, որևէ սրբազան գործ տուժում է։ ԱԴ 259.4

Աշխարհում այսպես կոչված փոքր բաների նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքն է, որ կյանքը դարձնում է շատ գեղեցիկ և բարեհաջող։ ԱԴ 259.5

Բարեգութ փոքրիկ գործերը, մի քանի բարի խոսքը, անձնուրացության աննշան դրսևորումները, փոքր առիթներից իմաստաբար օգտվելը, փոքր շնորհների ջանադիր զարգացումը մարդուն դարձնում են մեծ Աստծո աչքում։ ԱԴ 259.6

Ուշադրությունն ու քաղաքավարությունը, որոնք, սկիզբ առնելով ընտանիքում, տարածվում են ընտանեկան շրջանից դուրս, էլ ավելի են երջանկացնում կյանքը։ ԱԴ 259.7