ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

246/366

Իսկական ավեաարանական աշխաաանքը սկսվում է տանը, 2 Սեպտեմբեր

Երկուսն Էլ Աստծո առաջ արդար էին ու Sիրոջ բոլոր պատվիրան— ներում և իրավունքներում գնում էին անարատ: Ղուկաս 1. 6: ԱԴ 258.1

Քրիստոսի հետ հարաբերության մեջ մտնելով՝ նորոգված մ այպը պարզապես վերականգնում է այն կապը, որ պիտի ունենար Աստ-ծո հետ։ Առաջին հերթին նա պարտական է իր երեխաներին և ամենամոտ հարազատներին։ Ոչինչ չի կարող արդարացնել ընտանիքում թույլ տված թերությունները՝ հանուն արտաքին միջավայրում կատարվող աշխա-տանքների։ Դատաստանի օրը հայրերն ու մայրերը... պետք է պատասխա-նեն այն հարցին, թե ինչ են արել ե ասել՝ ապահովելու համար նրանց փրկու-թյունը, ում աշխարհ բերելու պատասխանատվությունն են վերցրել իրենց վրա։ Անտեսե՞լ են արդյոք նրանք իրենց դառներին՝ թողնելով նրանց ուրիշ-ների խնամքին։ Այլոց արված մեծ բարիքը չի մարի այն պարտքը, որ պիտի տաք Աստծուն՝ հոգալով ձեր երեխաների մասին։ Առաջին հերթին պետք է մտածեք ձեր ընտանիքի հոգևոր բարօրության մասին։ ԱԴ 258.2

Մայրերին վստահված է մահկանացուներին երբևէ տրված ամենամեծ առաքելությունը՝ ճիշտ կրթել և ձևավորել իրենց զավակների միտքը։ ԱԴ 258.3

Ամեն անգամ, երբ ստանձնեք այդ պաըտականությունները, Աստված կօրհնի ձեզ և կլսի ձեր աղոթքները։ Շատ շատերը միսիոներական գործ են կատարում տնից դուրս, մինչդեռ իրենց սեփական ընտանիքները զուրկ են մնում այդ հոգածությունից և անտեսվելով՝ գնում են դեպի կործանում։ Առաջնահերթ միսիոներական աշխատանքն է տեսնել, որ սեր, լույս և ուրախություն է մտնում ընտանեկան շրջան։ Եկեք չձգտենք մեծ միսիոներական աշխատանքի, քանի դեռ առաջին հերթին չենք կատարել մեր պարտականությունները տանը։ Ամեն առավոտյան պետք է մտածենք. «Ի՞նչ բարի գործ կարող եմ անել այսօր։ Ի՞նչ քնքուշ խոսք կարող եմ ասել»։ Տանն ասված բարի խոսքերը արևի օրհնյալ լույս են։ Դրանց կարիքն ունեն և ամուսինը, և կինը, և երեխաները։ Յուրաքանչյուր սրտի փափագը պետք է փնի՝ երկրի վրա որքանով հնարավոր է երկինք ստեղծել։ ԱԴ 258.4

Ձեր իսկ ընտանեկան շրջանում կամ հարևանության մեջ ձեր կատա-րած համբերատար, փութաջան աշխատանքի միջոցով փրկված անձը նույնքան պատիվ կբերի Քրիստոսի անվանը և նույնպիսի պայծառությամբ կշողա ձեր պսակի վրա, ինչպես եթե նրան գտած լինեիք Չինաստանում կամ Հնդկաստանում։ ԱԴ 258.5