ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

243/366

Այն խաչը, որ Սիմոնը կրեց, 30 Օգոստոս

Եվ երբոր դուրս եկան, մի կիվրենացի մարդ գտան` անունը Uիմոն, ՆորաՆ պաՀակ բռնեէյքյԱ, որ Ղւորա խաչը ւքեր ամսէ։ ԼքաաթԷոս 27-32-֊ ԱԴ 254.1

Փրկչի խաչը չափազանց ծանր էր Նրա թույլ ու տառապյալ վի-ճակում։ Իր աշակերտների հետ, Զատկական ընթրիքից սկսած, Նա ոչ կերել էր, ոչ էլ խմել։ Նա տագնապել էր Գեթսեմանի պարտեզում՝ սատանային ուժերի բախման ժամանակ... Փորձության ողջ անպատիվ զավեշտի ժամանակ, Նա Իրեն ամուր և արժանապատիվ էր պահել։ Բայց երկրորդ անգամ ձաղկելուց հետո խաչը դրվեց Նրա վրա, մարդկային բնությունը այլևս չկարողացավ դիմանալ։ Նա ուժասպառ ընկավ ծանրու-թյան տակ։ ԱԴ 254.2

Ամբոխը, որ հետևում էր Փրկչին, տեսավ Նրա տկար ու երերվող քայլերը, սակայն ոչ մի գթասրտություն չցուցաբերեց... Նրան հալածող-ները տեսան, որ անհնար է Նրա համար այլևս կրել Իր բեռը։ Նրանք շվա-րած էին՝ գտնելու որևէ մեկին, որ կրեր նվաստացուցիչ ծանրությունը։ Անձամբ իրենք հրեաները չէին կարող դա անել... ԱԴ 254.3

Այդ ժամանակ մի օտարական՝ Սիմոն Կիվրենացին, որը գալիս էր գյուղից, հանդիպում է ամբոխին։ Նա լսում է ծաղրանքներ և լկտի բացա-կանչություններ ամբոխի միջից, նա լսում է կրկնվող արհամարհական բառեր՝ ճանապարհ տվեք Հրեաների Թագավորին, Նա զարմանքից կանգ է առնում տեսարանի առջև, և երբ արտահայտում է իր կարեկցանքը, նրանք բռնում են իրեն և խաչը դնում իր ուսերին։ ԱԴ 254.4

Սիմոնը լսել էր Հիսուսի մասին։ Նրա որդիները հավատացել էին Փրկչին, բայց ինքը անձամբ աշակերտ չէր դարձել։ Կրելով խաչը դեպի Գողգոթա՝ մի օրհնություն էր Սիմոնի համար, և նա անձամբ շնորհակալ էր, այդ նախատեսության համար։ Դա մղեց նրան կրելու իր վրա Քրիստո-սի խաչը ընտրությամբ, և միշտ զվարթորեն կանգնել դրա ծանրության տակ։ ԱԴ 254.5

Այն խաչը, որ նրան [Սիմոնին] ստիպեցին կրել, դարձավ իր ապաշ— խարհության միջոցը։ Նրա համակրանքը խորապես շարժվեց Հիսուսի հանդեպ, և Գողգոթայի դեպքերը, և այն խոսքերը, որ արտաբերվեցին Փրկչի կողմից, պատճառ դարձան, որ նա ճանաչի, թե Նա Աստծո Որդին էր։ ԱԴ 254.6