ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

242/366

Խաչից խուսափելով՝ կորցնում ենք հավիաենական կյանքը, 29 Օգոստոս

Ով որ չի վերgնում իր խաչը և իմ եաԼւից գալիս, նա ինձ արժանի չէ։ Մատթեոս 10. 38: ԱԴ 253.1

Կարող է լինել մարդկանց միայն երկու դասակարգ։... Բոլոր նրանք, ովքեր համալրում են անհավատարիմների շարքե-րը. կանգնում են սատանայի սև դրոշի ներքո և ամբաստանվում են Քրիս-տոսին մերժելու և արհամարհելու մեջ։ Նրանց ներկայացվում է կյանքի և փառքի Տիրոջը մտածված կերպով խաչելու մեղադրանքը։ ԱԴ 253.2

Նա, ով խուսափում է խաչից, խուսափում է հավատարիմներին խայ-տացված պարգևից։ ԱԴ 253.3

Նայիր Գողգոթային այնքան, մինչև սիրտդ փշրվի Աստծո Որդու զար-մանալի սիրուց։ Նա արեց ամեն ինչ, որպեսզի անկյալ մարդը կարողանա բարձրանալ և մաքրվել։ Մի՞թե չպետք է դավանենք Նրան։ Արդյո՞ք Քրիս-տոսի կրոնը ստորացնում է մարդուն։ Ոչ. Գողգոթայի Մարդու հետքերով գնալը ստորացուցիչ չէ։ Եկեք օրեցօր նստենք Հիսուսի ոտքերի մոտ և սո-վորենք Նրանից, որպեսզի մեր խոսակցությամբ, վարքով, հագուստով և բոլոր գործերով ցույց տանք, որ Հիսուսը ղեկավարում և իշխում է մեզ վրա: Աստված կոչ է անում մեզ քայլել այն ճանապարհով, որը գցվել է Տիրոջ փրկվածների համար։ Մենք չպետք է քայլենք աշխարհում։ Ամեն ինչ պիտի հանձնենք Աստծուն և դավանենք Քրիստոսին մարդկանց առաջ։ ԱԴ 253.4

«Ով որ չի վերցնում իր խաչը և իմ ետևից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը գտնում է՝ կկորցնի նրան, և ով որ իր անձն ինձ համար կորցրեց ՝ նա կգտնի նրան»։ Օրըստօրե մենք պիտի ուրանանք մեր անձը, վերցնենք խաչը և գնանք Տիրոջ հետքերով։ ԱԴ 253.5

Ես ուրախ եմ, որ փորձնական ժամանակաշրջանը դեռ չի վերջացել։ Եկեք Հիսուս Քրիստոս Նազովրեցու անունով ընկնենք Քարի վրա և փշրվենք։ Հեզությամբ, սիրով, սուրբ զրույցներով, կարեկից հոգով դավա-նենք Քրիստոսին ուրիշների առջև։ O՜ եթե մենք պատրաստ լինեինք, որպեսզի Նա կարողանար բացել մեզ Իր փառքը, ինչպես դա տեղի ունե-ցավ Երիուսաղեմում, երբ Սուրբ Հոգին թափվեց մարդկանց վրա։ ԱԴ 253.6

Մեզ համար Գողգոթայի խաչը հավիտենական կյանքի գրավականն է։ ԱԴ 253.7