ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մեռնող ավազակը ընդունում է Քրիստոսին՝ որպես իր Փրկիչ, 31 Օգոստոս
Եվ ասեց Հիսուսին Sեր իՂւձ Հքւշքւր, երբոր, գաս քո թագավո—րությունnվը։ Ղուկաս 23 42: ԱԴ 255.1
Իր գործի ավարտին Քրիստոսը մեղքը ներող մեկն է։ Ամենախոր կեսգիշերին, ինչպես Բեթլեհեմի Աստղը, որ պատրաստվում էր մոռացության մեջ թաղվելու, ահավասիկ բորոյական խավարի մեջ հա -վատքը, երբ նա հայացքն ուղղեց դեպի մեռնող Փրկիչը։ ԱԴ 255.2
Այդպիսի հավատք կարելի է նկարագրել ժամը տասնմեկի մոտ աշ-խատած բանվորներին, որոնք այնքան վարձք ստացան, որքան որ նրանք, ովքեր աշխատել էին շատ ժամեր։ Ավազակը հավատքով, ապաշ-խարությամբ, զղջումով խնդրեց։ Նա ջերմեռանդությամբ խնդրեց, կարծես թե հասկացավ, որ Հիսուսը կարող էր փրկել իրեն, եթե կամենար։ Եվ նրա ձայնի մեջ հույսը միախառնվեց տառապանքի հետ, երբ հասկացավ, եթե Նա չների, ինքը կկորչեր, հավիտենապես կկորչեր։ Նա իր անօգնական, մեռնող հոգին ու մարմինը ձգեց Հիսուս Քրիստոսի վրա։ ԱԴ 255.3
Նա լսել էր Պիղատոսի հայտարարությունը՝ «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նորանում»։ Հովհաննու 19.4։ ԱԴ 255.4
Նա նկատել էր Նրա աստվածային համբերությունը, և գթառատ նե-րողամտությունը Իրեն տանջողների հանդեպ... Անցորդների մեջ նա լսում է, որ շատերը պաշտպանում են Հիսուսին։ Նա լսում է, թե ինչպես նրանք կրկնում են Նրա խոսքերը և պատմում Նրա գործերը։ Նա սկսում է համոզվել... որ սա Քրիստոսն է... Երբ դատապարտվեց իր ոճիրի համար, ավա— զակը դարձավ անհույս և մատնվեց հուսահատության, բայց տարօրինակ, նուրբ մտքեր արթնացան։ Նա հիշում է այն ամենը, որ լսեց Հիսուսի մասին... Նա լսել է նրանց խոսքերը, ովքեր հավատացին Հիսուսին և հետևեցին Նրան՝ արտասվելով... Սուրբ Հոգին լուսավորեց նրա միտքը, և կա— մաց-կամաց միավորվեց վկայության շղթան։ Հիսուսի մեջ, թեպետ տան— ջահար, ծաղրված և խաչից կախված, նա տեսնում է Աստծո Գառանը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Հույսը խառնվեց տառապանքի հետ նրա ձայնի մեջ, երբ մեռնող, անօգնական հոգին իրեն նետեց մեռնող Փրկչի վրա... Արագ եկավ պատասխանը։ Նուրբ, երգեցիկ ձայնը՝ լի սիրով, գթասրտությամբ ու զորավոր բառերով՝ «ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտում կ լինիս»։ Ապաշխարող ավազակի վրա կատարյալ խաղաղություն իջավ, երբ ընդունելություն գտավ Աստծո մոտ։ ԱԴ 255.5