ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Խաչյալ Փրկիչը դեպի Իրեն է ձգում բոլորին, 2 Օգոստոս
Եվ ես երբոր բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ՝ ինձ մոտ։ ՀովՀաննես 12.32: ԱԴ 226.1
Երբեք Հիսուսը այնքան հայտնի չէր եղել, որքան այն ժամանակ, երբ կախված էր խաչից։ Նա բարձրացավ երկրից, որպեսզի բո-լորին քաշի Իր մոտ։ Շատերի սրտերում, ովքեր ականատես էին եղելխա—չելությանը և լսել էին Քրիստոսի խոսքերը, պիտի ծագեր ճշմարտության լույսը։ Հովհաննեսի հետ միասին նրանք բացականչելու էին. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Ոմանք հանգիստ չգտան, մինչև քննելով Գրքերը և համարը համարի հետ համեմատելով, հասկացան Քրիստոսի առաքելության իմաստը։ Նրանք տեսան, որ Նա, Ում բազմաշնորհ ողորմությունը ընդգրկում էր ողջ աշխարհը, ձրի ներում էր շնորհում։ Նրանք կարդում էին Քրիստոսին վերաբերող մարգա—րեությունները և այն առատ խոստումները, ըստ որոնց Հուդայի և Երու—սաղեմի համար աղբյուր էր բացվելու։ ԱԴ 226.2
Քրիստոսի զոհաբերությունը՝ որպես մեղքի քավություն, մեծ ճշմար-տություն է, որի շուրջ հյուսվում են մնացած բոլոր ճշմարտությունները։ Աստծո Խոսքի ճշմարտությունները՝ Ծննդոցից սկսած մինչև Հայտնու-թյուն, ճիշտ հասկանալու և գնահատելու համար յուրաքանչյուր հատված պետք է ուսումնասիրել Գողգոթայի խաչից բխող լույսի ներքո՝ Փրկչի քա— վիչ զոհի մասին զարմանալի, առանցքային ճշմարտության հետ մեկտեղ։ Նրանք, ովքեր ուսումնասիրում են Տիրոջ զարմանահրաշ զոհաբերությու-նը, աճում են շնորհով և գիտությամբ։ ԱԴ 226.3
Ես ներկայացնում եմ ձեզ ողորմության և վերածննդի, փրկության և փրկագնման մեծ, վսեմ հուշարձանը՝ Գողգոթայի խաչին բարձրացված Աստծո Որդուն։ Սա պետք է փնի ամեն մի զրույցի նյութը։ ԱԴ 226.4
Հիսուսը Սուրբ Հոգով հրավիրում և դեպի Իրեն է ձգում երիտասարդ-ների և ծերերի սրտերը։ Երբ քարոզվում է խաչյալ Քրիստոսը, Ավետա-րանի ուժը դրսևորվում է այն ազդեցությամբ, որ Նա գործում է հավա-տացյալի վրա։ Հանցանքների և մեղքերի մեջ մեռած մնալու փոխարեն՝ նա արթնանում է։ ԱԴ 226.5
Ավելի ու ավելի բարձրացրեք Գողգոթայի Այրին։ Քրիստոսի խաչը մեծարելու մեջ զորություն կա։ ԱԴ 226.6