ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Բոլոր խաչին նայող ները կապրեն, 3 Օգոստոս
Եվ Մովսեսը մի պղնձե օձ շինեg և ձողի վրա դրեg այն. և եղավ որ օձը, երբոր մարդուն կծում՛ Էր, նա մտիկ Էր անում՝ պղնձե օձին և առողջանում Էր։ Թվոց 21. 9: ԱԴ 227.1
Տեր Հիսուսը պաշտպանել էր իսրայելացիներին անապատի թու-նավոր օձերից, սակայն նրանք չգիտեին այդ մասին։ Ողջ ճանա-պարհորդության ընթացքում երկնային հրեշտակները ուղեկցել էին նրանց, և Քրիստոսը, լինելով ցերեկը ամպի սյան, իսկ գիշերը՝ կրակի սյան մեջ, նրանց պաշտպանն էր եղել։ Սակայն նրանք դարձել էին եսասեր և դժգոհ, ե Տերը նրանց մի դառը դաս տվեց, որպեսզի չմոռանան Իր մեծ հոգատարությունը։ Նա թույլ տվեց, որ թունավոր օձերը կծեն նրանց, սակայն Իր մեծ ողորմությամբ չթողեց, որ ոչնչանան։ Մովսեսը հրաման ստացավ պղնձե օձ պատրաստելու և ձողով վեր բարձրացնելու՝ հայտարարելով, որ յուրաքանչյուր նրան նայողը կապրի։ Եվ իսկապես, նրանք որ նայում էին, կենդանի էին մնում։ Նրանք անմիջապես առող-ջանում էին։ Քրիստոսի ինչպիսի տարօրինակ խորհրդանիշ էր նրանց համար խայթող օձի այդ պղնձե պատկերը։ Այս խորհրդանիշը բարձ-րացված էր ձողի վրա, և նրանք պիտի նայեին նրան ու բժշկվեին։ Այղ—պես և Հիսուսը ծնվեց մեղավոր մարմնի նմանությամբ։ Նա եկավ իբրև այն Սեկը, որը պիտի կրեր մեր մեղքերը։ ԱԴ 227.2
Այդ նույն բուժիչ, կենսատու լուրը հնչում է նաև այսօր։ Այն մատ-նացույց է անում անարգության փայտին բարձրացված Փրկչին։ Նրանք, ում խայթել է այն առաջին օձը՝ սատանան, կարող են նայել Փրկչին և ապրել։ Նայիր միայն Հիսոաին՝ որպես արդարության և քեզ համար բերված զոհի։ Երբ հավատով արդարանաս, օձի մահաբեր խայթոցը կբժշկվի։ ԱԴ 227.3
Առանց խաչի մարդը չէր կարող միանալ Հորը։ Խաչն է մեր ողջ հույսը։ Նրանից ցոլում է Փրկչի սիրո լույսը։ Սնղավորը, գալով խաչի մոտ ու նայելով Նրան, Ով մեռավ՝ փրկելու համար իրեն, կարող է կատարյալ ցնծություն ապրել, քանզի իր մեղքերը ներված են։ Հավատով ծնկելով խաչի առաջ՝ նա հասնում է մարդու համար հասանելի ամենաբարձր տեղին։ ԱԴ 227.4