ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Օգոստոս
Տեսնամ ենք խաչյալ Քրիստոսին, 1 Օգոստոս
Եվ ժամը երրորդն էր’ որ նրան խաչեgն. Մարկոս 15. 25 ԱԴ 225.1
Աստծո անարատ Որդին կախված էր խաչից։ Նրա մարմինը խոշ-տանգված էր մտրակահարությունից։ Նրա ձեռքերը, որ այն-քան հաճախ մեկնել էր օրհնելու համար, գամված էին գերաններին, ոտ-քերը, որ անխոնջ շտապել էին սիրո ծառայության, մեխված էին փայ-տին։ Փշե պսակը խոցում էր արքայական գլուխը։ Դողդոջուն շուրթերից պատրաստ էր դուրս թռչել տառապանքի ճիչը։ Նրա գլխից հոսող արյան կաթիլները, Նրա ձեռքերը, ոտքերը, մարմինը տանջահարող ցավը, անասելի հոգևոր տառապանքը, երբ Հայրը ծածկեց Իր երեսը՝ այս ամե-նը ասում էր յուրաքանչյուր մարդու. «Քեզ համար էր, որ Աստծո Որդին համաձայնեց կրել մեղքի բեռը, հանուն քեզ է Նա տապալում մահվան իշխանությունը և բացում դրախտի դռները։ Նա... զոհաբերում է Իրեն խաչի վրա և այդ ամենը՝ քո հանդեպ սիրուց դրդված։ Նա՝ մեղքը Կրո-ղը, կրում է աստվածային արդարության բարկությունը և հանուն քեզ դառնում է մեղք»։ ԱԴ 225.2
Ներկա գտնվողները լուռ սպասում էին այդ սոսկալի տեսարանի ավարտին։ Արեգակը կրկին դուրս եկավ, սակայն խաչը դեռ պատված էր խավարով։ Քահանաներն ու ղեկավարները նայում էին Երուսաղե— մի կողմը։ Եվ ահա, քաղաքի և Հրեաստանի հարթավայրերի վրա հոծ ամպ իջավ։ Արդարության Արեգակի, աշխարհի Լույսի շողերը դադարում էին լուսավորել երբեմնի սիրված Երուսաղեմ քաղաքը։ Նրա վրա ուղղվել էին Աստծո բարկության կատաղի կայծակները։ ԱԴ 225.3
Հանկարծ խաչը պատող խավարը ցրվեց, և Հիսուսը հստակ, շեփո— րանման ձայնով, որը, թվում էր, հնչեց ողջ տիեզերքում, աղաղակեց. «Կատարված է», «Հայր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում»։ Խաչի վրա լույս ընկավ, և Փրկչի դեմքը արեգակի պես ցոլաց փառքից։ Հետո Նա գլուխը խոնարհեցրեց կրծքին ու մեռավ։ ԱԴ 225.4