ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Ուժի վերականգնում, 31 Հուլիս
Բայg Sիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, Թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազէն ու չեն վաստակի, կգնան ու չեն Հոգնի։ Եսայիա 40. 31: ԱԴ 223.1
Հաջողությամբ կռվելու համար զինվորը պետք է խիզախ ե ուժեղ փնի։ Մենք մեր էությամբ թույլ ու տկար ենք։ Սակայն խոստում ունենք, որ «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով»։ ԱԴ 223.2
Աստծո գործի առաջընթացը կարող է կասեցվել, սակայն մի վախեցեք։ Թագավորների Թագավորի, մեր ուխտր պահող Աստծո ամենակա— րողությունը զուգակցվում է գորովալից Հովվի մեղմությամբ ու հոգատա-րությամբ։ Նրան ոչինչ չի կարող խանգարել։ Նրա զորությունը բացարձակ է, և այն երաշխիք է Նրա՝ Իր ժողովրդին տված խոստումների անկասկած իրականացման։ Նա կարող է վերացնել Իր գործի առաջրնթա— ցը խոչընդոտող բոլոր արզելքները։ Նա հնարավորություն ունի հեռացնելու ամեն դժվարություն, որպեսզի նրանք, որ ծառայում են Իրեն ե հարգում են Իր գործադրած միջոցները, կարողանան փրկվել։ Նրա բարությունն ու սերը անհուն են, Նրա ուխտը՝ հաստատուն։ ԱԴ 223.3
Նրա գործի թշնամիների ծրագրերը կարող են թվալ կայուն ելավ հիմ-նավորված, սակայն Նա ի զորու է տապալել անենազորեղ ծրագրերը, և Իր ժամամակին ու Իր ձնով Նա կանի դա, երբ տեսնի, որ մեր հավատը բավականաչափ փորձվել է, և մենք մոտենում ենք Իրեն և դարձնում ենք Իրեն մեր խորհրդատուն։ ԱԴ 223.4
Ամենախավար օրերին, երբ ամեն բան, թվում է, վախ է ներշնչում, մի ընկրկեք։ Հավատացեք Աստծուն։ Նա իրականացնում է Իր կամքը՝ ամեն ինչ անելով ի օգուտ Իր ժողովրդի։ Նրան սիրողների և ծառայողների ուժը օրեցօր կնորոգվի։ Նրա միտքր կղեկավարի նրանց ծառայությունը, որ-պեսզի չսխալվեն Իր մտադրություններն իրագործելիս։ ԱԴ 223.5
Աստծուն ծառայելիս չպետք է ընկճվել։ Մեր հավաար պիտի դիմա-գրավի իր դեմ գործադրած ճնշումը։ Աստված կարող է և պատրաստ է տալ Իր ծառաներին այնքան ուժ, որքան նրանց հարկավոր է։ Նա կանի Իրեն ապավինողների համար ավեփն, քան նրանք սպասում են։ ԱԴ 223.6